Yerevan, 27.February.2026,
00
:
00
BREAKING


«Կանաչ աճի» գնահատումը Հայաստանում խթանվում է միջազգային համատեղ գործունեությամբ

INTERNATIONAL NEWS

 ԵԱՀԿ ու Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համատեղ ջանքերով տեղի ունեցավ աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին ՏՀԶԿ մշակած ազգային տնտեսության «կանաչացման» ջանքերի գնահատման մեթոդոլոգիաները: Հանդիպումը կայացավ ԵԱՀԿ-ի «Աջակցություն հյուրընկալող երկրին՝ կայուն շուկայական տնտեսության անցմանը և տնտեսական կայունության ապահովման» ծրագրի, ՏՀԶԿ-ի ղեկավարած ու Ե Մ-ի ֆինանսավորված EaP GREEN ծրագրի շրջանակներում:

«Հանդիպման hիմնական նպատակն է ՀՀ կառավարության, պետական մարմինների, էկոնոմիկայի ու բնապահպանության նախարարության, ինչպեսնաև ՀՀ վիճակագրական ծառայության հետ քննարկել, թե ինչպես կարելի է բարձրացնել  բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի ևտնտեսության  փոխհարաբերությունների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՏՀԶԿ շրջակա միջավայրի տնօրինությունում ծրագրերիավագ ղեկավար Կրիշտոֆ Միխալակը: Աշխատանքային հանդիպումը դիտարկեց այն գործիքները, որոնց օգնությամբ կարելի է պարզել, թե Հայաստանն ինչպիսի առաջընթաց է  ձեռք բերում տնտեսությունն ավելի կանաչ՝ էկոլոգիապես մաքուր դարձնելու և բնակչության բարեկեցությունն ապ ահովելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով Հայաստանի բնական պաշարները: Քննարկվեց նաև բոլոր պետական մարմիններում «կանաչ աճի» չափման մոտեցումը կիրառելու հարցը:

«Մենք վաղուց համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք հարցերով՝ կապված շրջակա միջավայրի և տնտեսության հետ: Սովորաբար դիտարկում ենք, թե ինչպես կարելի է կիրառել իրավակարգավորիչ դաշտի բարեփոխումները, և առավել արդյունավետ կիրառել գործիքները երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու համար»,- ասում է Միխալակը: Նա հավելեց, որ հանքարդյունաբերության ոլորտը ՏՀԶԿ երկրներում, անշուշտ, շատ մեծ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Այդ առումով հարկավոր է հանքարդյունաբերողների հետ ապահովել սերտ համագործակցությունը, որպեսզի նրանք հնարավորինս լավ տեխնոլոգիաներ կիրառեն ու արագորեն արձագանքեն դժբախտ պատահարների, միջադեպերի դեպքում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը նշեց, որ «կանաչ աճի» ցուցանիշներն աստիճանաբար ավելի կարևոր գործիք են դառնում՝ կայուն տնտեսության զարգացումն առանձին երկրներում չափելու համար: «Մեր հիմնական խնդիրն է ոչ միայն մշակել այդ ցուցանիշները համապետական և մարզային մակարդակներում, այլև կորելացնել դրանք կառավարության տնտեսական զարգացման ծրագրերի հետ»,- ասաց Ավակովը: Ըստ նրա՝  ՀՀ-ն մինչ օրս կախվածություն ունի բնական պաշարներից և հումքից, իսկ երկրին ներհատուկ «կանաչ աճի» ցուցանիշի մշակումն էապես կնպաստի տնտեսական քաղաքականության իրականացմանը:

ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ վերջին տարվա ընթացքում մեկնարկել է անցում ՄԱԿ-ի «Հազարմյակի զարգացման նպատակներից» դեպի «Կայուն զարգացման նպատակներ»: Այս նոր մոտեցման շրջանակում բավական տեղ է հատկացվում բնապահպանական հարցերին: Այդ առումով,  ՀՀ նոր ընդունած Սահմանադրության և ընդհանուր կառավարական գործունեության մոտեցումների համաձայն, սոցիալական,  բնապահպանական և տնտեսական զարգացումը պետք է ունենա ներդաշնակ աճ ու հնարավորինս ծառայի փոխադարձ պաշտպանությանն ու առաջընթացին: 

Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications