ԵԽ-ն դադարեցրել է աշխատանքները Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու շուրջ
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի պատգամավորները դադարեցրել են աշխատանքները Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ Շենգենյան տարածք առանց մուտքի արտոնագրի թողնելու ծրագրերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է euobserver.com-ը:
Հոլանդացի եվրապատգամավոր Յուդիթ Սարգենտինին նշել է, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դադարեցրել է գործընթացը, քանի որ Թուրքիան չի կատարել ԵՄ` առանց վիզայի ռեժիմի համար առաջադրված նախապայմանները: «Շուլցն ասել է, որ մենք գործընթացը կսկսենք միայն այն ժամանակ, երբ 72 նախապայմաններն էլ կատարվեն»,- ասել է Սարգենտինին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



