Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել են Noble Partner-2016 վրաց-ամերիկյան զորավարժությունները
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի մերձակա Վազիանի օդանավակայանում տեղի Է ունեցել Noble Partner-2016 («Արժանի գործընկեր») վրաց-ամերիկյան լայնածավալ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարժանքները կանցկացվեն մայիսի 11-ից մինչեւ 26-ը: Դրանց նպատակը Վրաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ համագործակցության ամրապնդումն Է:
Ընդամենը միջոցառումներին կմասնակցեն շուրջ 1,3 հազար զինվորականներ, որոնցից 600-ն ԱՄՆ-ից են, 500-ը՝ Վրաստանից եւ 150-ը՝ Մեծ Բրիտանիայից: Վարժանքներում գործի կդրվեն ամերիկյան M1A2 Abrams տանկեր եւ հետեւակի M2 Bradley մարտական մեքենաներ, ինչպես նաեւ Վրաստանի զինված ուժերի T-72 եւ БМП-2 տեխնիկա:
Անցյալ տարի Noble Partner-2015 զորավարժությունները նույնպես անցկացվել են Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմաբազայում. դրանց մասնակցել են 400 վրացի եւ ավելի քան 200 ամերիկացի զինվորականներ: Հատուկ դրանց համար Վրաստան Էր հասցվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա՝ հետեւակի Bradley մարտական 14 մեքենաներ, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաեւ հատուկ հանդերձանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը` REUTERS



