Տիբեթում ավելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժից
SOCIETYԱվելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը մայիսի 11-ի առավոտյան տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, վեց մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են Չամդո օկրուգի հիվանդանոց:
Սեյսմիկ ցանցերի չինական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 9:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին) Չամդո քաղաքային օկրուգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 7 կիլոմետր խորության վրա:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քանդվել են տներ, կամուրջներ եւ ճանապարհներ: Նշվում Է, որ տարերային աղետի շրջան են ուղեւորվել չինացի փրկարարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



