Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս գրավել տղամարդկանց ըստ հորոսկոպի նշանների

LIFE

Կամակոր, լռակյաց, թեթևամիտ`ինչպիսի՞նն են հորոսկոպի տարբեր նշանների տղամարդիկ և ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը: newmag-ը կանանց առաջարկում է գտնել երկրորդ կեսին ըստ աստղագիտության:

Խոյ

Խոյի պատկերացումներում մանկական անորոշությունը շատ է: Սովորոբար, այսպիսի տղամարդիկ երիտասարդ են երևում, իսկ ավելի անկեղծ` նրանք ընդհանրապես չեն ծերանում: Եթե երբևէ հանդիպել եք մարաթոնի ծեր մասնակցի, նա, ամենայն հավանականությամբ, Խոյ է: Այսպիսի տղամարդիկ պահպանում են տոնի զգացողությունը: Նրանց հետ երբեք չեք ձանձրանա: Պատրաստ եղեք. գիշերվա կեսին կարող եք արթնանալ` քաղաքում ռոմանտիկ զբոսանքի համար: Մերժում Խոյը չի ընդունի, քմահաճույքներ միայն թույլատրելի են իրեն: Խոյի կողքին կյանքը նման կլինի մանկական ճոճանակի. Մեկ կբարձրանաք այնքան վերև, որ տղամարդն առանց մտածելու երկնքից աստղ կիջեցնի, մեկ էլ այնքան ներքև կիջնեք,որ կտեսնեք Ձեր կողակցի հողեղենությունը:

Ցուլ

Այս նշանն ունի իդեալական տղամարդու միանգամից մի քանի հատկանիշ: Նա համբերատար է, իմաստուն ու տնակյաց: Նա երբեք Ձեզ չի մեղադրի անահավատարմության մեջ, մինչև չպարզի իրավիճակը, չապացուցի սեփական ճշմարտացիությունը, չներկայացնի Ձեր թեթևամտությունն ապացուցող ծանրակշիռ փաստարկներ: Նրան հունից հանել, կարմիր կտորը հենց քթի առաջ թափահարել հաստատ պետք չէ: Ցուլի տնակյացության մասին լեգենդներ են պտտվում: Նա լավ է վաստակում, բայց կնոջը երբեք թույլ չի տա փողերը քամուն տալ: Ցուլը ռոմանտիկ ճանապարհորդության ժամանակ թույլ կտա գնել տարբեր հաճելի իրեր հուշանվերների տաղավարից, որպեսզի հետո դրանցով զարդարեք տունը: Ցուլը նաև հայտնի է իր լավ ախորժակով: Կերակրել նրան բուտերբրոդներով ու արագ սնունդով չի ստացվի, պետք է գնել խոհարարական գիրք ու գրանցվել խմորեղեն թխելու կուրսերի:

Երկվորյակ

Երկվորյակ տղամարդուն լավ հասկանալու համար պետք է նախ հասկանալ այս նշանի առասեպելաբանությունը: Երկու եղբայրների լեգենդն է, որոնք փաթաթված կանգնած, իրար են նայում. մեկն ապրում է մահացածների թագավորությունում, մյուսը` ողջերի մեջ: Այդպես է նաև իրական կյանքում: Այս տղամարդը հաճախ խորասուզված է սեփական երևակայության աշխարհում, նա ընտանիքի ու կնոջ մասին իր տեսլականն ունի: Գլխավորը չխանգարել նրան երազել, պետք է հմտորեն նրան դուրս բերել այդ աշխարհից, ազատել անվստահությունից ու կասկածներից: Տվեք նրան տարբեր լինելու հնարավորություն, եւ կթվա, որ Ձեր կողքին մի քանի մարդ է ապրում: Այս տղամարդու տրամադրությունը կայծակնային արագությամբ է փոխվում. Այս պահին նա սփոփանքի կարիք ունի, մյուս վայրկյանին գովաբանության, իսկ կես ժամից նա կլինի երջանիկ, ինչպես երբեք: Ձեր սիրեցյալը սիրում է զրուցել: Նա իսկապես հիանալի հռետոր է: Երկվորյակը կյանքի հրաշալի ուղեցույց է, որը յուրաքանչյուր դժվար իրավիճակից կգտնի ելք ու ճիշտ կկողմնորոշի:

Խեցգետին

Շատ հետաքրքիր կերպար է: Մի կողմից հոգատար հայր է, մյուս կողմից ինքն է երեխա: Նա ունի սփոփանքի ու հոգատարության կարիք: Խեցգետնին պետք է ոգևորել ու մոտիվացնել: Եթե այդպես չանեք, նա կփքվի, կփակվի իր տանը, և այդ դեպրեսիվ վիճակից նրան դուրս բերել դժվար կլինի: Հիշեք, այս տղամարդու ուժն իր թուլությունն է: Եթե դուք ընդգծված մայրական բնազդով կին եք, կարիք ունեք ինչ-որ մեկին խնամելու, Խեցգետինը սիրով կընդունի Ձեր հոգատարությունը: Այդ դեպքում կստանաք «վարժեցրած» զուգընկեր, ընտանիքի լավ հայր: Հարաբերություններում «մտրակի» դերը Ձերը կլինի: Եթե պատրաստ չեք լինել փափուկ ու զգայուն, Խեցգետնի հետ կյանքը կթվա չափազանց մռայլ:

Առյուծ

Առյուծը իշխել սիրող թագավոր է: Նա կոմպրոմիսներ չի գտնում: Դուք պետք է շատ ջանք թափեք, որ գտնեք փաստարկներ ինչ-որ բանում նրան հակառակը համոզելու համար: Չզարմանաք, երբ նա Ձեր միտքն արդյունքում իրեն վերագրի ու ներկայացնի, որպես դարի գաղափար: Ձեզ մնում է խոնարհաբար կատարել Ձեր դերը, ոգևորել նրան: Ուզում եք գրավե՞լ նրան, լսեք նրան, անդադար նկատեք նրա մեծությունը: Պատրաստ եղեք, որ նրա հետ կիսելու եք հայելին, բաղնիքի դարակները: Երեք կաշվե բաճկոններն ու հինգ կոշիկները նրա համար, հաստատ, քիչ են: Հիշեք, եթե ընդունեք խաղի այս կանոնները, երբեք չսիրված չեք լինի: Բայց, եթե, այնուամենայնիվ, կարողացել եք հնազանդեցնել այդ «մեծ կատվին», ժամանակ առ ժամանակ նա կգնա ինքն իր համար զբոսնելու:

Կույս

Ո՞ր մոլորակից է այս տղամարդը: Նա Մերկուրիից է, որը կառավարում է Կույսերի կյանքը: Այս տղամարդը սիրում է ամեն ինչ անել ինքնուրույն: Նա ինքն իր ղեկավարն է, իր վարորդը, հաշվապահը: Այսպիսի ազատասեր տղամարդկանց հրամայել հնարավոր չէ: Նրանք կարող են աշխատակիցներ պահել, որպեսզի ինչ-որ մեկն ուշադիր լսի իրենց ցուցումները: Մենակ աշխատելԿույսերը չեն սիրում: Մի փորձեք բուժել Կույսերին: Նա ամեն ինչ կանի, որ հիվանդանա, ժամ առ ժամ խմի իր հաբերը: Բացի այդ, նա աշխատասեր է: Եթե նա գտնի իր կյանքի գործը, հաշվի առեք, որ Ձեր տղամարդուն կորցրել եք:

Կշեռք

Կշեռք տղամարդը գեղեցկության տիպար է. Նա գեղեցկատես է, լավ կազմվածք, ֆիզիկական տվյալներ ու ձեռքերի մատներ ունի: Եթե չեք ուզում կորցնել նրբագեղ շարժուձևով, նուրբ հոգով տղամարդու, երբեք մի թույլ տվեք տգեղ ու աննրբանկատ քայլեր: Խոհանոցում կեղտոտ ամաններ մի թողեք, ռոմանտիկ ընթրիքից հետո հավաքեք սեղանը: Չի կարելի մտնել նրա անձնական տարածք: Կշեռքները բանկում իրենց հաշիվը, իրենց վարկային պատմությունն ու սեփական սանրն ունեն: Այս տղամարդիկ շատ գաղտնիքներ ունեն: Չզարմանաք, եթե մի օր պատուհանից տեսնեք շքեղ մեքենա կամ նվեր ստանաք նոր բնակարան: Կշեռք զուգընկերը սիրում է զարմացնել իր սիրելիին:

Կարիճ

Կարիճը նման է կուբիկ-ռուբիկ խաղին: Թե ինչքան արագ կսովորեք դասավորել նրան, դրանից էլ կախված կլինի, թե երբ կլինեք միասին: Դուք երբեք չեք գուշակի, թե ինչ կա նրա մտքին, ինչ է մտածում, ինչ զգացողություններ ունի: Եթե տղամարդը լռում է, նա համաձայն չէ Ձեզ հետ: Կարիճն ամեն ինչ կանի` Ձեր կյանքն իր ցանկություններին ենթարկելու համար: Համատեղ ապրելու հենց ընթացքում կիմանաք նրա նախասիրությունների, սովորությունների մասին, չեք էլ նկատի, որ առավոտյան թեյ եք մատուցում երկու կտոր շաքարով, պանիրն էլ կտրում եք 5մմ բարակությամբ: Բացի այդ, պետք է այդ ընթացքում հասցնեք ներկել Ձեր թարթիչները, հարդուկել ճմրթված զգեստը. Չէ՞որ Կարիճը սիրում է աչքերով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ newmag-ում։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation