Yerevan, 08.August.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ արժեն Իրինա Թովմասյանի և իր աղջիկների հագուստները

PHOTO

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ը շարունակում է ներկայացնել նորաձև հայտնիների հետ ոճայինհարցազրույցներ։ Այս անգամ մեր զրուցակիցը նախկին մոդել«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն է։ Իրինայի հետ զրուցեցինք ոչ միայն ժամանակակից «Fashion» ինդուստրիայի, այլև իր զգեստապահարանի, բրենդներից օգտվելու մասին: Հետաքրքիր է, որ նա և քույրը՝ ԼուսինեԹովմասյանը, բրենդներից օգտվելու հարցում տարբեր մոտեցումներ ունեն: Լուսինեն ասել էր՝ «Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնեսքան այդգնին համարժեք մի քանի բան և վերջում հաճույք չստանասշպրտես միկողմ», իսկ Իրինան ճիշտ հակառակ կարծիքն ունի. ըստ նրա՝ անիմաստ է թանկ հագուստ գնել:

-Իրինաայլևս չես ներկայանում որպես մոդելսակայն երբեմն ներկա եսլինում նորաձևության ցուցադրությունների։ Ըստ քեզ՝Հայաստանում«Fashion» ինդուստրիա, որպես այդպիսինկա՞, զարգացմանմիտում նկատո՞ւմ ես։

 -Տարիներ առաջ ցուցադրությունները շատ ավելի շատ էին, հետաքրքիր: Դիզայներներն անընդհատ հավաքածուներ էին թողարկում, տարբեր միջոցառումներ կային, որոնք շարունակական էին, տարբեր երկրներ էինք մեկնում։ Մեր առօրյայի մի մասը կազմում էին ցուցադրությունների փորձերն ու բուն ցուցադրությունները։ Հիմա շատ քիչ են։ Ես Վահան Խաչատրյանի ցուցադրությունների մասին եմ շատ լսում: Մեր մյուս դիզայներներն էլ են լավը։ Կան դիզայներներ, որոնց հագուստը շատ եմ սիրում, սակայն պիտի առանձնացնեմ Վահան Խաչատրյանին։ Նա անընդհատ աշխատում է։ Իր բրենդն այնպիսին է դարձել, որ դրսից էլ են ուզում ձեռք բերել։ Ուզում եմ մեր մյուս դիզայներներն էլ այնքան աշխատեն, որ դրսից ևս ցանկանան ձեռք բերել իրենց մոդելները։

Վերջերս մեկնարկեց «Արմմոդ» նախագիծը, որը հարթակ է սկսնակ դիզայներների համար, մոդելների համար էլ պոդիում դուրս գալու հնարվորություն է։

-Ժամանակակից մոդելների մասին ի՞նչ կասես։ Ըստ քեզ՝ նրանք առաջընթա՞ցեն գրանցելթե՞ հետընթաց։ Ոմանք քննադատաում են այն, որ այժմ մոդելները շատ են ժպտում, կոնտակտի մեջ են մտնում հանդիսատեսի հետ, ոմանք էլ կարծում են, որ նախկինում  մոդելները «սառն» էին, հիմա՝ ոչ։ Ի վերջո՝ ո՞րն էճիշտ՝ ըստ քեզ։

- Հավատացնում եմ՝ թե՛ ես, թե՛ Լուսինեն, թե՛ շատ այլ մոդելներ առանց ժպիտի դուրս չէինք գալիս պոդիում, ու հանդիսատեսը ծափահարում էր, երբ իրեն ժպտում էինք։ Համաձայն եմ, որ, ըստ «օրենքի», մոդելը չպիտի ժպտա, բայց ինձ համար դա միանշանակ չէ։ Պետք է հաշվի առնել, թե ցուցադրությունը որտեղ է կայանում, ո?վ է հանդիսատեսը։ Հայաստանում ժպիտը կարևոր է։ Կարծում եմ՝ դա չափի մեջ դա շատ գեղեցիկ և նուրբ է ընկալվում։

-Բոլորը պատկերացնում են, որ մոդելներն իրականում պետք է լինեն շատ թիթիզ։ Իրականում այդպիսի՞ն ես։

-Բացարձակ։ Ես տարիներ առաջ էլ թիթիզ չեմ եղել։ Փոքր աղջիկներս, ի տարբերություն ինձ, շատ թիթիզ են, բայց փոքր տարիքում դա մի բան է, մեծ տարիքում՝ այլ։ Ինձ համար թիթիզությունը թեթևամտության հետ է ասոցացվում։

Ես առօրյայում երբեք բարձրակրունկներ չեմ հագել, որովհետև նախընտրում եմ հարմարավետ հագուստ։  Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, երբ առօրյայում տեսնում եմ բարձրակրունկներով, չափից ավելի «երկար մտածված» հագուստներով աղջիկների: Իհարկե, նույնիսկ խանութ գնալիս ուշադրություն դարձնում եմ հագուստիս, սակայն ժամեր չեմ ծախսում դրա համար։ Ես իմ պահարանն այնպես եմ ընտրել, որ երբեք կողմնորոշվելու խնդիր չեմ ունենում։ Բնականաբար, զգեստապահարանս բաղկացած է և՛ սպորտային, և՛ դասական հագուստից։

-Իսկ խորհրդի կարիք հաճա՞խ ես ունենում, ո՞վ է քո խորհդատուն:

-Ես կզարմանամ, որ իմ տարիքի մեկն ասի՝ չեմ կողմնորոշվում՝ ինչ է ինձ պետք, որովհետև իմ աղջիկն էլ է արդեն կողմնորոշվում՝ ինչ է պետք իրեն, նույնիսկ ինձ է խորհուրդ տալիս: Ընդհանուր առմամբ՝ գիտեմ ինչ է ինձ պետք, եթե ընտրություն ունեմ, օրինակ, 3 կոշիկի միջև, ու չեմ կողմնորոշվում՝ որն է ինձ պետք, դիմում եմ մայրիկիս, քույրիկիս, ինչու ոչ, Մեգիին: Նա իմ գլխավոր խորհրդատուն է:

-Դու լավատեղյակ ես բրենդներից, դրանք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն ունես: Բրենդները կարևորո՞ւմ ես քոզգեստապահարանում։

-Չէ, ես գումար չեմ տա թանկ կոշիկ, պայուսակ կամ հագուստ գնելու համար, միայն թե, հայտնի բրենդ ունենամ: Ես միշտ աշխատել եմ և հասկացել եմ՝ ինչ է նշանակում գումար աշխատել, գնահատել եմ այն: Եթե անգամ, շատ գումար ունենամ, չեմ տա թանկ հագուստի: Ինձ համար աբսուրդ է 100.000-ով որևէ բլուզ գնելը, ուր մնաց, թե  բրենդային: Իմ աղջիիկների համար գնումներ անելիս էլ օգտվում եմ զեղչերից: Հասարակ մի օրինակ բերեմ՝ ես իմ աղջիկների «կալգոտկաները» գնում եմ ոչ թե 3000 դրամանոց, այլ 800, դրանք ևս բամբակյա են, բայց մատչելի: Ի՞նչ իմաստ ունի տալ 3000 դրամ, եթե մեկ օր են հագնելու:

Իհարկե, տեղ գնալու համար գեղեցիկ, լավ մի քանի շորիկներ պետք է լինեն, սակայն առօրյա հագուստը սովորական պետք է լինի: Դրա համար երեխաներս էլ երես չեն առնում: Նրանք միշտ շատ կոկիկ ու սիրուն են հագնված. շատ ավելի կարևոր է, որ երեխան լինի մաքուր, սիրուն, ճաշակով հագնված, ոչ թե բենդային:

Ինձ համար շատ ավելի կարևոր է լավ հանգիստ կազմակերպել, քան թանկ հագուստ գնելը:

-Միշտ այդպիսի՞ն ես եղել:

-Տարիներ առաջ ես այցելեցի մանկատուն, որն ինձ փոխեց 180 աստճանով: Այդ ժամանակ միայն մի աղջիկ ունեի՝ Մեգին: Եթե մինչ այդ նրա համար մի բլուզից 6 տեսակի էի գնում, այդ ժամանակ հասկացա, որ դրա փոխարեն կարող եմ այդ երեխաներին օգուտ տալ՝ խաղալիքի, սննդի, հագուստի տեսքով: Շատ հայտնիների համար ամոթ է հասարակ խանութներից օգտվելը:

-Իսկ հայ դիզայներների հագուստներից օգտվո՞ւմ ես:

Եղել են դեպքեր, սակայն ոչ հաճախ: Միայն այն ժամանակ, երբ շատ է պետք: Երբ Մեգին մասնակցում էր «Միսս աշակերտուհի» մրցույթին, իր հագուստները Վահանի մոտ կարեցինք, քանի որ շատ կարևոր էր, թե ինքն ինչպես կներկայանա: Սակայն, առհասարակ, դիզայներների հագուստն ավելի թանկ է, ինչը նորմալ է: Նրանք հեղինակային աշխատանք են ներկայացնում, իսկ խանութում մի տեսակից հազարավոր օրինակներ են կարվում և տարածվում ամբողջ աշխարհում:

Ես նախընտրում եմ գնալ «Զառա» խանութ, որտեղից բլուզը կգնեմ ոչ թե 100.000 դրամով, այլ 20.000-ով կամ նույնիսկ ավելի  էժան:  

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards