Գիշերը սնվելը արագացնում է ատամների թափվելը
LIFEԴանիացի հետազոտողները ապացուցել են, որ անկախ այն բանից, թե ինչ ուտելիք է օգտագործում մարդը, գիշերը սնվելը մեծացնում է ատամների թափվելու հավանականությունը:
Եթե թքարտադրությունը ցերեկը բավականին ինտենսիվ է, ապա գիշերը, որպես կանոն, բերանի խոռոչը ցամաքում է, իսկ սննդի մնացորդները հեռացնելու համար անհրաժեշտ է բավարար չափով թքարտադրություն։ Այս մասին հաղորդում է Eating Behaviours ամսագիրը։
Կոպենհագենի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մանսակցել է 2217 մարդ։ Նրանցից 173-ը իրենց օրական կալորիաների չափաբաժնի առնվազն 25% –ն ընդունել են ընթրիքից հետո կամ շաբաթվա ընթացքում առնվազն 2 անգամ գիշերն արթնացել են սնվելու նպատակով։
Վեց տարի անց հետազոտողները նկատել են, որ գիշերը սնվող մասնակիցներն ավելի շատ ատամ են կորցրել, քան մյուսները։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



