Independent. Իվետա Մուկուչյանը երևակայության համար քիչ բան էր թողել
LIFEԲրիտանական Independent-ն անդրադարձել է նախօրեին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած Եվրատեսիլ 2016-ի կիսաեզրափակչին։
Կայքը գրում է, որ եզրափակիչ կարողացան անցնել Հայաստանն ու Ռուսաստանը, մինչդեռ Իսլանդիան չկարողացավ անցնել եզրափակիչ։
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ։ Իվետան, ով կատարում էր «LoveWave» երգը, քիչ բան էր թողել երևակայության համար՝ հանդես գալով փայլող լեոտարդով, գրում է կայքը։
Նշվում է նաև, որ մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին ելույթ է ունենալու Ջասթին Թիմբերլեյքը։
Telegraph-ը ևս անդրադարձել է Հայաստանին՝ գրելով, որ Հայաստանն անցավ եզրափակիչ՝ գլամուրային երգչուհի Իվետա Մուկուչյանի շնորհիվ, ով հանդես էր գալիս «շատ քիչ հագուստով», ինչպես նաև Իվետային համեմատում է Քիմ Քարդաշյանի հետ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



