Բրազիլիայի Գերագույն դատարանը չի բավարարել նախագահի իմփիչմենթը չեղարկելու մասին հայցը
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Գերագույն դատարանը չի բավարարել նախագահի իմփիչմենթը չեղարկելու մասին գլխավոր պետական պաշտպան Ժոզե Էդուարդ Կարդոզուի բողոքարկման հայցը: Վերջինը հայց էր ներկայացրել նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացը չեղարկելու մասին: Այս մասին գրում է Globo-ն:
Ըստ Gazeta-ի, դատարանի որոշումից հետո Բրազիլիայի խորհրդարանի Վերին պալատի նիստը՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու հարցով, կշարունակվի, ինչպես նախապես ծրագրված էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի Սենատը Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հարցով նիստ է գումարել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



