Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Հա, էլի բոլորիս էլ գումար է պետք, բայց դա ինքնանպատակ չպետք է դարձնել. Վահագն Գալստյան

INTERVIEW

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը, ով «Տնփեսա» սիթքոմից հետո դեռեւս ոչ մի հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս:

Վահագն, «Տնփեսա»-ն վերջին հեռուստատեսային նախագիծն էր, որից հետո ասես էկրանային դադարի մեջ եք: Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը, չէ որ մարդիկ կարոտում են Ձեր կոլորիտային կերպարները:

- Շատ ուրախ եմ, որ այդ կարոտը կա, բայց տխուր եմ, որ առաջարկում են բաներ, որոնցից  առավել որակով գործեր արդեն արել եմ: Այս շրջանում լավ առաջարկների բացակայության, ինչպես եւ իմ ցանկությունից ելնելով՝ մխրճվել եմ ավելի թատերական գործունեության մեջ:

Որքանով հիշում եմ, մեկ տարի առաջ հենց այս նպատակն էլ ունեիք՝ մի որոշ ժամանակ կենտրոնանալ թատերական գործունեության վրա:

- Թատրոն մուտք եմ գործել 1992թ-ին ու արդյունքում արդեն 24 տարի է թատրոնը դարձել է իմ հարազատ տունը: Դրամատիկական թատրոնում անցավ պատանեկությունս ու երիտասարդությունս, հիմա արդեն ասում են, թե կամաց-կամաց համալրում ենք Դրամատիկականի ավագ սերունդի շարքերը, ինչին չեմ կարողանում հավատալ ու հարմարվել: Այո, մի որոշ ժամանակ հեռտուստատեսային գործունեությանս ստիպված ավելի շատ էի ժամանակ տրամադրում, քանի որ նկարահնումների էությունն է այդպիսին, ու այդ ընթացքում իսկապես անասելի կարոտ էի զգում թատրոնային աշխատանքի նկատմամբ:

Այս պահին թատերական գործունեության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք եւ ինչե՞ր են արդեն իրականացվել:

- Անցյալ տարի Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ իրականացրինք «Փարիզյան դատավճիռ» ներկայացման պրեմիերան, որը մինչ այսօր խաղում ենք: Իսկ այս պահին զբաղված եմ Նարեկ Դուրյանի նոր ներկայացման մեջ: Սա շատ հետաքրքիր ու նմանը չունեցող կոմեդիա է, որի պրեմիերան մեր երկրում տիրող լարված իրավիճակների պատճառով ձգձգվում է, բայց հավանաբար ամռան առաջին ամսին տեղի կունենա: Այստեղ կերպարս շատ եմ հավանել, նա չարբախցի միլիցա Գնելն է, ով հայտնվել է սիրային խառնաշփոթում: Կերպարս կերտելու ընթացքում շատ մեծ հաճույք եմ ստանում, խաղում եմ Ռաֆայել Երանոսյանի, Նարեկ Դուրյանի եւ այլ հետաքրքիր դերասանների հետ: Այս ներկայացմանը բոլորս ոչ թե կհռհռանք, այլ խինդ ու ծիծաղ կունենանք:

Թատերական գործունեության մասով պետք է նշեմ նաեւ մեր նոր ներկայացման մասին. Դրամատիկական թատրոնի շրջանակներում ես ու Արտաշես Մխիթարյանը մի ներկայացման վրա ենք այս պահին աշխատում, որը կլինի տիպիկ մեր քաղաքի մասին: «Հիմարների ընթրիքը»՝ այսպես է կոչվում ներկայացումը, որը կատագերկություն է, բայց ես դրա մեջ շատ լուրջ ողբերգություն եմ տեսնում: Ռեժիսոր Արտաշես Մխիթարյանն ու մեր վարպետ Արմեն Խանդիկյանը այս ներկայացման ամեն վայրկյանի վրա շատ են աշխատում, իսկ ես այստեղ կներկայանամ բոլորովին ուրիշ կերպ: «Հիմարների ընթրիքը» Դրամատիկականի բեմում կներկայացնենք հավանաբար հունիսի վերջին:

Նշեցիք, որ աստիճանաբար ավագ սերունդի շարքերն եք համալրում, հետաքրքիր է՝ որպես ավագ սերունդ երիտասարդների նկատմամբ ի՞նչ կարծիք ունեք:

- Մեր թատրոնում շատ սահուն է կատարվում սերնդափոխությունները: Երբ ես եկա Դրամատիկական թատրոն, այստեղ աշխատում էին Լեւոն Թուխիկյանը, Վլադիմիր Մսրյանը եւ ինձ համար շատ այլ կարեւոր արվեստագետներ, ովքեր շատ լուրջ էին մոտենում մեզ ու հավատում էին մեր ուժերին: Այսօր էլ, Փառք Աստծո, նաեւ նրանց շնորհիվ մենք ամուր ենք  կանգնած մեր ոտքերի վրա եւ ունենք այնքան ներքին հավասարակշռություն, որ նույն կերպ վերաբերվենք նորեկներին: Այս հարցում իր շատ մեծ ներդրումն ունի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, մենք ունենք հստակ որոշում, եթե մեր թատրոնում լինեն լավ դերասաններ, դա մեր պատիվը կլինի:

Վահագն, վերադառնալով առաջարկներին, ուզում եմ հասկանալ հրավերները չե՞ն համապատասխանել որպես դերասան Ձեր ունեցած սանդղակին:

- Չէ, այնպես չէ, որ ես առանձնապես պահանջկոտ կամ բծախնդիր եմ ու միայն մեծ դերեր եմ ուզում խաղալ: Նույն նախորդ տարի աշնանը Ֆրանսիայից եկել էր ռեժիսոր Լեւոն Մկրտչյանը, ով այստեղ մի ֆիլմ էր նկարում ու ես ընդամենը երեք րոպեանոց տեսարանում նկարահանվեցի: Ես երբեք նման խնդիր չեմ ունեցել, միշտ էլ պարբերաբար եւ փոքրիկ, եւ մեծ դերեր եմ խաղացել ու հիմա էլ պատրաստ եմ: Ինձ համար կարեւոր է, թե ես ինչ եմ խաղում, այլ ոչ թե ինչ մասշտաբի: Եթե առաջարկ եմ ստանում հետեւյալ նախադասությամբ՝ թե բա մեջը փող չկա, բայց էս ենք ուզում անել, կամ ասում են՝ պետք է կերտես գաղութում նստած հանցագործի,  արդեն էլ չես ուզում լսես շարունակությունը:  Հասկանում եք՝ հա, էլի բոլորիս էլ գումար է պետք, բայց դա ինքնանպատակ չպետք է դարձնել, միշտ ասում եմ՝ ինչու չեք նկարում ասենք երկու փրկարարի կամ բժշկի մասին ֆիլմ, որոնց միջոցով կարելի է ցույց տալ մեր կյանքն ու առօրյան: Մենք անընդհատ գնացինք փողի հետեւից, որ էսօր էս վիճակում ենք, բայց ես այլեւս չեմ ուզում մասնակից լինել դրան. Ուզում եմ իմ արած գործից եւ ես գոհանամ, եւ ինձ դիտողը, որոնց շարքում երեխաներ էլ կան:

Ապրիլը մեր երկրի համար շատ լավրած ամիս էր, եւ մինչ այսօր էլ այդ լարվածությունն իրեն զգացնել է տալիս: Շատ դերասաններ ապրիլի սկզբին փորձեցին իրենց օգնությունը առաջարկել արցախցիներին ու սահմանում կանգնած մեր զինվորներն: Դուք ինչ-որ կերպ մասանկից եղա՞ք:

- Ես սիրում եմ ավելի շատ գործել, քան խոսել: Ապրիլի 3-ին ընկերներիս հետ միասին գնացինք եւ փորձեցինք կամավորագրվել, բայց այնպես ստացվեց, որ առողջական խնդիրներ ունեցա ու մինչ այսօր էլ շարունակում եմ բուժվել, ուստի Արցախ մեկնելս չստացվեց: Իհարկե, դրանից հետո ձեռքներս ծալած չնստեցի, փորձեցի որեւէ կերպ աջակցել, բայց մի բան պետք է շեշտեմ՝ հարկավոր չէ, որ բոլորը գնան առաջնագիծ, ոչ պակաս կարեւոր է, որ նաեւ թիկունքն ամուր լինի: Մարդ կա ասում է՝ ես վախենում եմ կրակոցներից, բայց կարող եմ 200 տոննա կարտոֆիլ ուղարկել: Հարգում եմ էն մարդկանց, ովքեր ֆինանսապես ապահովված չեն, հաց չունեն ուտելու, բայց զինվորներին հաց են ուղարկում: Զոհված զինվորների մասին մտածելուց զատ պետք է մտածել ողջ մնացածների մասին, էն տղերքի մասին, ովքեր հիմա գտնվում են հիվանդանոցներում ու մեր կարիքն ունեն թե հոգեպես, թե նյութապես: Էսօր մեկը կարողանում է մի զինվորի մասին ֆեյսբուքում սիրուն գրի ու դրանով շատ օգնություն ստանա, իսկ էն մյուսի մասին, որ ոչինչ չի գրվում, ոչ մեկ չի էլ հիշում, ինչն արդեն անհավասարություն  է ստեղծում: Իհարկիե, Աստված մի արասցե, եթե պահը գա մենք բոլորս առանց մի վայրկյան մտածելու կպաշտպանենք մեր հողերը: Մենք ունենք մի կարեւոր խնդիր՝ փոխվստահությունը մեզանում շատ է պակասում: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը իսկապես սիրի ու վստահի մեր կառավարությանը եւ կառավարությունն էլ ավելի սիրի ժողովրդին, որովհետեւ ամեն ինչ ժողովուրդն է տալիս, բացի ճաշակից, ինչպես կասեր Սեւակը, իսկ մենք այս ընթացքում շատ ենք ճաշակ կորցրել: Ժամանակն է ինքներս մեզ թափ տալու, եթե կռվողը կռվում է, ուրմեն հաց թխողն էլ պետք է հաց թխի: Պետք է համակարգված աշխատանք լինի, որ մեր զինվորը հաղթանակ տանի, շատ ժամանակ ուղղակի կարիք կա զանգել մեր տղերքին ու պարզ հարց տալ՝ ո՞նց եք տղերք ջան, խնդրում եմ ողջ մնացեք:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location