Քրդերը Մոնպելյեում բողոքի ակցիա են անցկացրել թուրքական ռմբակոծումների դեմ
INTERNATIONAL NEWSՖրանսիական Մոնպելյե քաղաքում տեղի քրդական համայնքը հավաքվել է քաղաքապետարանի շենքի առջև` իր բողոքն արտահայտելով Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ կիրառվող հալածանքների դեմ:
Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, Մոնպելյեի քրդերը պահանջել են տեղական իշխանություններից արձագանքել թուրքա կան իշխանությունների կողմից իրենց հայրենակիցների նկատմամբ տևական ժամանակ շարունակվող բռնություններին:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան ռմբակոծում է Իրաքի քրդաբնակ հյուսիսային հատվածները, սակայն միջազգային մամուլում այդ փաստը մեկնաբանում է իրեն ձեռնտու ոճով՝ իբր ռմբակոծությունն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



