Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Մարիամ Ադամյան. «Իմ նեղ շրջապատում հայտնիներ չկան»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ադամյանը 24 տարեկան է, ծնվել է Երևանում։ Մարիամը հանդիսատեսին հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, թատրոնի հանդիսատեսին նա հայտնի է մի շարք կերպարներով։ Դերասանուհին այժմ խաղում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում։ BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել երիտասարդ դերասանուհու հետ։

-Մարիամ, դու հայտնի դարձար «Բախտաբեր» սերիալով, որտեղ կրկին դրական կերպարով էիր ներկայանում։ Հայկական իրականության մեջ դերասանները ցանկանում են միշտ դրական կերպարով ներկայանալ, քանի որ հանդիսատեսը դերասանին ընդունում է ըստ կերպարի։ Սակայն դերասանի համար կարևոր դպրոց է տարբեր կերպարներ խաղալը։ Չե՞ս ցանկանում նաև այլ, բացասական դերեր էլ խաղալ։

-Շատ-շատ եմ ուզում, բայց պետք է առաջարկ լինի, որ մտածեմ այդ մասին։ Այսքան ժամանակ ինձ չեն առաջարկել բացասական կերպար խաղալ, ես նույնիսկ զայրանում եմ դրանից։ Չեմ կարծում, որ բացասական կերպար կերտելն ավելի բարդ է, քանի որ բացասական հերոսի գույներն ավելի շատ են, քան դրականինը։

Ինչ վերաբերում է կերպարը նույնացնելուն՝ ցավոք, մեր հասարակությունը դեռ այդպես է անում, ինչը շատ սխալ է։ Դեպք է եղել, երբ մոտեցել են բացասական դեր խաղացող դերասանին ու ապտակել՝ չհասկանաով, որ դա ուղղակի կերպար է։

-Տաբուներ ունե՞ս՝ օրինակ՝ այս կերպարը չեմ խաղա, բայց տեսարանում չեմ խաղա։

-Ինձ դեռ չի եղել այդպիսի առաջարկ, բայց ես միշտ մտածում եմ՝ սա ինձ ի՞նչ կտա, ես ինչ ձեռքբերում կունենամ՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես դերասան։ Եթե պետք է էներգիա տաս ու ոչինչ չստանաս, ինչո՞ւ պետք է անես դա։ Եթե պետք է, բաց տեսարան կխաղամ, բայց ես Հայաստանում դեռ չեմ նկատել մի նախագիծ, հանուն որի արժե խաղալ բաց տեսարան։ Բաց տեսարանը, համբույրի կտորը պետք է անհրաժեշտություն լինի, ոչ թե հանդիսատես գրավելու միջոց, ինչը հաճախ անում են՝ օգտագործելով դերասանին որպես գովազդ։ Երբ նայում ես եվրոպական ֆիլմերը, տեսնում ես, որ բաց տեսարանն ուղղակի զգացմունքների առումով անհրաժեշտ էր։

-Հիմա խաղում ես Սաթենի կերպարը։ Որքանո՞վ է քեզ համար հետաքրքիր խաղալ այս դերը։

-Ընտանիքի փոքր աղջկիկն է, դրական, ուրախ, գիժ կերպար է։ Արդեն զգում եմ, որ սիրվել է հանդիսատեսի կողմից, քանի որ հաճախ եմ քայլում Երևանով ու լավ արձագանքներ եմ ստանում։ Սերիալներում հաճախ են ընտրում դերասաններին «սազող» կերպարներ։ Իմ դեպքում էլ ինչ-ինչ գծեր ընդհանուր են, հարազատներս, ովքեր նայում են սերիալը, ասում են՝ այս աղջիկն ինչ նման է քեզ։ Կան նաև երանգներ, որոնք ընթացքում կգտնեմ։

Հաճույքով եմ գնում նկարահանումների և կերտում այս կերպարը, քանի որ համով տիպ է։ Եթե մի բան ուզում է իրենը լինի, ամեն ինչ անում է՝ դրան հասնելու համար, սակայն ոչ վատ քայլեր։ Մի շատ կարևոր բան կա, որ սիրում եմ կերպարիս մեջ. նա ազատ աղջիկ է, բայց ոչ գռեհիկ։ Ռեժիսորի հետ կերպարն այնպես ենք մշակում, որ իր ազատությունը չդառնա լկստվածություն։

-Իսկ դու որքանո՞վ ես ազատ, քեզ համար ի՞նչ է ազատությունը։

- Ես իմ տեսակով փակ մարդ չեմ, ազատ եմ, շատ շփվող։ Իմ կյանքում կան սահմաններ, որոնք ես չեմ անցնի, ու դա բացարձակ կապ չունի ազատության հետ։ Մարդիկ սխալ են հասկանում ազատության սահմանները. ազատ է այն մարդը, ով ներքուստ է ազատ, ինքն է որոշում՝ ինչով պետք է զբաղվի, ինչ է ուզում անել, ինչ՝ ոչ։ Երբ որոշեցի ընդունվել Թատերական, ոչ ոք չխոչընդոտեց ինձ, որովհետև ես դաստիարակվել եմ այնպես, որ ես եմ որոշում իմ անելիքները։ Կան աղջիկներ ովքեր իրենց ընկերների ու ընկերուհիների հետ դրսում շատ վատ վարք են ունենում, բայց երբ հերփը հասնում է Թատերական ընդունվելուն, ծնողները դեմ են, իրենց դա հարիր չէ։

Իմ կայնքի որոշումները ես եմ կայացրել։ Դա արդեն խոսում է այն մասին, որ ես տեսակով ազատ մարդ եմ։ Ներքուստ կաշկանդող ոչինչ չունեմ, բայց կան սահմաններ, որոնք երբեք չեմ անցնի։

-Որո՞նք են այդ սահմաները։

-Կարծում եմ, երբ քո ազատությամբ սկսում ես նյարդայնացնել դիմացինիդ, դա արդեն ոչ թե ազատություն է, այլ գռեհկություն։ Նման մարդկանց ասում են՝ ինչ անդաստիարակ է, ոչ թե՝ ինչ ազատ է։

-Քո ոլորտի հետ կապված մի շարք կարծրատիպեր կան, որոնց մասին ինքդ էլ խոսեցիր։ Դրանք քեզ խանգարո՞ւմ են։

- Ես ունեմ և՛ եղբայր, և՛ մայր, ովքեր իմ  հանդեպ շատ խիստ են, սակայն իմ դեպքում հարցն այսպես էր՝ ես կդառնայի կա՛մ դերասանուհի, կա՛մ ոչինչ։ Իմ ընտանիքում չէին ուզում, որ ես դառնամ ոչինչ, քանի որ չի կարելի մարդուն հետ պահել իր միակ նպատակից։ Ուղղակի պետք է վստահ լինես երեխայիդ վրա, որովհետև, չեմ թաքցնում, մեր ասպարեզը մի քիչ վտանգավոր է։

Ես չեմ կարող ասել, որ շրջապատի կարծիքն  ինձ համար միևնույն է, սակայն կարծում եմ, որ եթե մարդն իր գործն անում է լավ, մյուսները տեսնում են, որ դու իրոք աշխատում ես, քո հանդեպ վերաբերմունքը փոխվում է։ Օրինակ՝ շատերը լրատվամիջոցներին մեղադրում են իրենց մասին վատ հոդված գրելու համար, սակայն ես վաղուց եմ այս ասպարեզում և չի եղել դեպք, որ իմ մասին վատ նյութ գրեն։ Պետք է անձնականդ քիչ խառնես գործին, որ մարդիկ էլ  չսկսեն հետաքրքրվել։

-Դերասանուհիների համար շատ ավելի ընդգծված խնդիր է անձնական կյանքի և կարիերայի համատեղելիությունը։

- Հա, դա շատ լուրջ խնդիր է, բայց կարծում եմ՝ հնարավոր է համատեղել անձնականն ու կարեիրան, իհարկե, ինչ-ինչ զիջումների գնալով։ Եթե ամուսնուդ ինչ-որ տեսարաններ դուր չեն գալիս, կարող ես զիջումների գնալ։ Ես չեմ էլ ընդունում, որ կարիերա են ստեղծում երեխային զրկելով մայրական ջերմույունից։ Երկկողմանի զիջումներ պետք է լինեն։

Ես դեռ չեմ մտածում իմ անձնական կյանքը դասավորելու մասին։ Եթե լինի մեկը, ում հետ երջանիկ կլինեմ, անձնականս, ինքնաբերաբար, կդասավորվի։ Ես չեմ ֆիքսվում դրա վրա, որովհետև վստահ եմ, որ դա մարդու կյանքում այն գիծն է, որը սկսվում է շատ անսպասելի։ Դա պլանավորելով չէ։

-Նոր հարաբերություններ հե՞շտ ես սկսում։

-Չգիտեմ, այնքան վաղուց չեմ մտածել անձնականս ինչպես կլինի։) Ամեն դեպքում, ինչ-որ մեկին դժվար չեմ մոտ թողնում ինձ։ Եթե զգամ, որ դիմացինս ունի գծեր, որոնք ինձ շատ են դուր գալիս, հոգեհարազատ են, ես էլ կփորձեմ ճանաչել իրեն, բայց դեռ չեմ հանդիպել այդպիսի մեկին։)

-Հայտնի ընկերներ ունե՞ս։

-Ես շատ լավ հարաբերություններ ունեմ բոլոր նրանց հետ, ում հետ աշխատում եմ, սակայն որ ասեմ գործից դուրս շատ մտերիմ ընկերներ ունեմ, չէ։ Իմ շրջապատում հայտնիներ չկան։

–Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

-Հիմա գրեթե չունեմ ազատ ժամանակ։ Առավոտյան թատրոնում եմ լինում՝ փորձերի, հետո գնում եմ նկարահանման։ Հենց ազատ ժամանակ եմ գտնում, քնում եմ։)

-Երիտասարդ դերասանուhու համար հե՞շտ է կայանալ ոլորտում։ Սովորաբար ասում են՝ ծանոթ-ընկեր-բարեկամ է պետք՝ հատկապես հեռուստատեսություն մուտք գործելու համար։

-Համաձայն չեմ, որովհետև ինքս նույնիսկ մի ծանոթ, բարեկամ չեմ ունեցել, որ այս ասպարեզի հետ գոնե մի քիչ կապ ունենա։ Ես գնել եմ «Դիմորդ» գիրքը, զանգել Թատերական, պայմաններն իմացել, քննություն տվել և ընդունվել։ Հետո ինքս դիմել եմ հետուստատեսություն։ Չպետք է վախենաս առաջին քայլն անելուց, ոչինչ, թող մերժեն, բայց պետք է փորձես։

-Թատերական ինստիտուտը շատ լուրջ դպրոց է ոչ միայն դերասանի վարպետություն ձեռք բերելու, այլև մարդ տեսակի ձևավորման առումով։ Ինչպիսի՞ն էիր Թատերական ընդունվելուց առաջ և հետո։

-Շատ ճիշտ նկատեցիք, որովհետև Թատերականը 70 %-ով քեզ որպես մարդ է ձևավորում, 30%-ով՝ որպես դերասան։  Իմ դասախոսներն ինձ համար առաջին հերթին մարդու օրինակ են եղել, հետո միայն դերասանի, ռեժիսորի...

Ես ունեցա և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ. կորցրի իմ անմիջականությունը, սկսեցի այլ կերպ վերաբերվել մարդկանց, սակայն Թատերականն ինձ համար շատ մեծ դպրոց է եղել և ավելի շատ ձեռքնբերումներ եմ ունեցել. ես մասնագիտական լուրջ գիտելիքներ եմ ձեռք բերել։ Իհարկե, դերասան դառնալու համար շատ կարևոր է ներքին շնորհքը, բայց կրթությունն էլ շատ մեծ նշանակություն ունի։ Եթե ես Թատերականում սովորած չլինեի, այլ աչքով կնայեի նույն հոլիվուդյան ֆիլմերը։

Կերտելով տարբեր ճակատագրեր, դու շատ ես կոփվում։ Թատերական ընդունվելն իմ կյանքի ամենախելացի որոշումն է եղել։ Եթե չընդունվեի, որպես Մարիամ Ադամյան, այսպես չէի ձևավորվի։ Ուրիշ Մարիամ կլինեի, գուցե ավելի լավը կամ վատը, բայց ուրիշ, իսկ ես չէի ուզի ուրիշ լինել, ես ինձ այդսպիսին եմ սիրում։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation