Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Համանախագահները խոսեցին․ հող է նախապատրաստվում եկող շաբաթ պլանավորվող Սարգսյան-Ալիև հանդիպման համար

BLOG

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությունով են հանդես եկել, որում մասնավորապես նշվում է, որ իրենց ցանկանում են գալիք շաբաթ Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել։ Հնչեցվող նպատակի ձևակերպումն է հետաքրքիր․

«Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:»

Եթե ես ճիշտ եմ ընկալում այս ձևակերպումը, ապա ըստ էության քննարկվելու են հենց այն նախապայմանները, որոնք առաջ էր քաշել Սերժ Սարգսյանը՝ Բլումբերգին տված հարցցազրույցի ժամանակ։ Այսինքն՝ վստահության մեխանիզմների ներդրման հնարավորություններն են ակնարկում և անուղղակիորեն հասկացնել են տալիս, որ հրադադարի ռեժիի պահպանման երաշխիքների մասին է խոսք գնալու։ Սրանք 3 հիմնական նախապայմաններերից 2-ն էին, որ Սերժ Սարգսյանն առաջ էր քաշել՝ բանակցությունները վերսկսելու մասին խոսելիս։ Ի՞նչ է նշանակում սա գործանակնում։

Սա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունք, Կազանյան փաստաթուղթ, Գոբբլի պլան, Քի Ուեսթյան համաձայնություն և այլն մնացին անցյալում։ Զարգացման երկու հիմնական սցենար կա նոր իրավիճակում։

1․ Նոր ստատուս քվո՝ շփման գծի առկա կոնֆիգուրացիայով, և էլի տևական և անպտուղ բանակցություններ՝ այդ վստահության մեխանիզմների ընտրության, ներդրման և կյանքի կոչման շուրջ, ինչպես նաև դանդաղ արյունահոսություն սահմանին։ Ենթադրում եմ, որ այս սցենարում ամիսներ և գուցե տարիներ շարունակ քննարկելու են ԵԱՀԿ նոր մոնիտորինգային սխեմաներ, հրադադարի ռեժիմի խախտումները ֆիքսող սարքաավորումների տեղակայման հնարավորություն, հասցեական մեղադրանքների պրակտիկայի ներդրում և այլն։ Ու եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա էլի պետք է համակերպվենք նրա հետ, որ էլի տարեկան տասնյակ մարտական կորուստներ ենք ունենալու՝ հակառակորդի սադրանքների պատճառով։

2․ Բանակցությունները տապալվում են, կամ էլ ընդհանրապես տեղ չեն գտնում՝ կողմերից մեկի հրաժարվելու պատճառով, և հարցը մնում է կախված օդում։ Հաշվի առնելով զորքերի կուտակումները սահմանին և երկու հասարակություններում էլ գերիշխող ռազմատենչ տրամադրությունները, սա ի վեջո կհանգեցնի էսկալացիայի նոր պիկի, որը կարող է լինել ցանկացած պահի, որովհետև հիմա միակ բանը, որ թույլ չի տալիս ռազմական ակտիվ գործողությունների վերսկսումը՝ համապատասխան հրամանի բացակայությունն է, իսկ մնացած ամեն ինչը կա ու կազմ պատրաստ վիճակում սպասում է այդ հրամանին։

Ցանկացած պարագայում չեմ կարծում, որ եթե անգամ գործողությունները վերսկսեն, դրանք հարատև բնույթ կկրեն։ Պատերազմի նոր ձևաչափում կանխատեսում եմ կարճատեև՝ մի քանի օր տևողությամբ ռաունդների ձևաչափ, որովհետև զորքերի ու սպառազինության կուտակումը այնքան բարձր է, որ կողմերից ոչ մեկը հոգեբանական բավարար ամրություն չունի, որպեսզի երկար ժամանակով կարողանա դիմանալ օրական տասնյակ ու հարյուրավոր զոհերով զուգակցվող ռազմական գործողությունների։

Ամեն դեպքում, ամեն ինչ դեռ դասավորվում է այնպես, որ եթե չի կարելի իրավիճակը բնութագրել՝ որպես ի օգուտ մեզ դասավորվող զարգացում, ապա առնվազն դեռ վաղ է խոսել այն մասին, որ այս իրավիճակը մեզ ի վնաս է։ Սպասենք գալիք շաբաթվան։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns