Հարցումը պարզել Է, որ ընտրողները հավասար աջակցություն են ցուցաբերում Թրամփին եւ Քլինթոնին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում հանրապետականների ու դեմոկրատների փրայմերիզների առաջատարներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը ներկայում մոտավորապես հավասար աջակցություն են վայելում ամերիկացիների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են մայիսի 12-ին հրապարակված հարցման տվյալները, որն անցկացվել Է Ipsos ընկերության կողմից:
Այսպես, հարցման մասնակիցների 40 տոկոսը հայտարարել Է, որ պաշտպանում են Թրամփին, իսկ 41 տոկոսը պլանավորում Է նախագահական ընտրություններում քվեարկել Քլինթոնի օգտին:
Հարցվածների եւս 19 տոկոսը հայտարարել Է, որ դեռ չգիտի, թե ում կտա իր ձայնը:
Արեւմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այս արդյունքը հիանալի նորություն Է Թրամփի համար. մինչ այժմ հարցումները ցույց Էին տալիս, որ Քլինթոնը զգալիորեն գերազանցում Է նրան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



