Հունգարացի խոհարարները լավագույններն են ճանաչվել աշխարհում
INTERNATIONAL NEWSՀունգարացի խոհարարները լավագույններն են ճանաչվել աշխարհում. խոհարար Տոմաշ Սելը եւ նրա թիմն ստացել են «Ոսկե Բոկյուզ» պատվավոր մրցանակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hungary Today պորտալը: Մրցման եզրափակիչ փուլը կայացել Է մայիսի 11-ին Բուդապեշտում:
Հունգարիայի խոհարարների թիմը, որի կազմում Էին Տոմաշ Սելը եւ նրա երեք գործընկերները, խոհարարական մրցույթում առաջ Է անցել Նորվեգիայից եւ Շվեդիայից: Մրցության մասնակիցները պատրաստել են կերակրատեսակներ ստերլետից եւ եղջերվամսից:
Ձկան լավագույն կերակրատեսակի համար հատուկ մրցանակը բաժին Է հասել իսպանացի խոհարարներին: Նրանց ֆրանսիացի գործընկերները պարգեւատրվել են մսից պատրաստված ուտելիքի համար: Շվեդիայի թիմի մասնակիցը նշվել Է որպես խոհարարի լավագույն օգնական:
«Ոսկե Բոկյուզ» մրցանակը շատ պատվավոր Է համարվում բարձր խոհարարության աշխարհում. այն հավասարեցնում են կինոյի ոլորտում «Օսկարին» կամ «Ոսկե արմավենու ճյուղին»: Այս մրցանակը հանձնվում Է 1987 թվականից: Այն սահմանել Է ֆրանսիացի ավագ խոհարար Պոլ Բոկյուզը, որը XX դարի առավել հայտնի խոհարարներից մեկն Էր:



