Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Յուլյա Ֆինկ. «Երեխա չունենալու դեպքում շատերը բաժանվում են, բայց մենք թև ու թիկունք ենք եղել իրար»

LIFE

Blognews.am-ը գրում է.

«Բարի լույս, հայեր» նախագծի հաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու «Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Յուլյա Ֆինկն արդեն 8 տարի է՝ միասին են, 7 տարի՝ ամուսնացած։ Համատեղ կյանքի ընթաքում զույգը ոչ միայն ավելի սիրով ու ներդաշնակ է դարձել, այլև մի շարք բարդություններ հաղթահարել, որոնց մասին Յուլյան, անկեղծորեն պատմել է BlogNews-ին։

   

-Յուլյա, ասում են՝ մի տանիքի տակ 2 հայտնի մարդու համար բավականին դժվար է։

-Ե՛վ դժվար է, և՛ հեշտ։ Մենք նույն ոլորտից ենք (թեև տարբեր ճյուղերում), երկուսս էլ հեռուստատեսությունում ենք աշխատում և ավելի հեշտ ենք հասկանում իրար։ Բարդություններն ավելի մասնագիտական են՝ արվեստի, արտաքինի հետ կապված։ Հնարավոր է՝ ես ինչ-որ ստեղծագործական նկատողություն անեմ Արտյոմին, ասեմ՝ այստեղ արագ խոսեցիր, անտարբեր վերաբերվեցիր, կամ մի այլ բան, ինքն ինձ դիտողություն անի, ասի՝ համաձայն չեմ, որ այս տեսարանն այսպես խաղացիր։ Այդպես ավելի հետաքրքիր է։

-Ընդունո՞ւմ եք միմյանց դիտողությունները։

-Հա։ Կոնկրետ ես ընդունում ու հետևում եմ, որովհետև Արտյոմը բավականին ադեկվատ և լավ խորհորդներ է տալիս։ Նա շատ սուր աչք ունի։ Իրենից շատ բան եմ սովորել նաև հայերենի, խոսելու առումով։

-Երկուսդ էլ աշխատում եք մի ոլորտում, որտեղ ձեզ շրջապատում են ավելի ազատ մարդիկ, հաճախ հակառակ սեռի ուշադրության կենտրոնում եք լինում։ Խանդո՞տ եք միմյանց հանդեպ։

- Այսքան ժամանակ նման բան չեմ նկատել Արտյոմի կողմից։ Այդպիսի դերեր էլ չեմ ունեցել, որ  խանդ առաջացնի։ Ինչ վերաբերում է ինձ՝ կարող եմ խանդոտ լինել, սակայն դրա համար պետք է առիթ լինի։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ այնպիսի շրջապատ ունենք ու այնպիսի ոլորտում ենք աշխատում, որ անհնար է ես տղամարդկանց հետ չշփվեմ, նա՝ կանանց, առավել ևս, ինքը  միշտ շրջապատված է բավականին գեղեցիկ ու հաջողակ կանանցով։ Մենք հասկացել ենք, որ եթե խանդենք, դա կփչացնի մեր հարաբերությունները։ Ես միշտ Արտյոմին ասում եմ, որ հավատում եմ իրեն, նույն կերպ էլ՝ ինքը։ Մոտ 8 տարի է՝ միասին ենք և նմանատիպ խնդիրներ չեն առաջացել. մեր հարաբերությունները փոխվստահության և հարգանքի վրա են հիմնված։

-Յուլյա, երկարատև հարաբերությունների ժամանակ սկսում եք շատ լավ հասկանալ միմյանց, միևնույն ժամանակ, հարաբերություններում գալիս է մի փուլ, երբ միապաղաղության վտանգ կա, ինչը բերում է խնդիրների։ Նման փուլեր ունեցե՞լ եք։

-Մեր հարաբերությունները չեն ծերանում։ Թու, թու, թու առայժմ «конфетно-букетный» շրջանը մեր կյանքում շարունակվում է։ Չգիտեմ՝ միգուցե դեռ երեխա չունենք, դա է մեզ միացնում, հնարավոր է՝ երեխա ունենայինք, ամեն ինչ այլ լիներ, բայց հիմա ավելի «երիտասարդ կյանք» ենք վարում։ Երևի մեր աշխատանքն էլ է նպաստում դրան, անընդհատ ակտիվ վիճակում ենք։ Բոլոր նորմալ մարդկանց նման, մենք և՛ վիճում ենք, և՛ նեղանում, և՛ սթրեսներ ունենում, սակայն  մեր հարաբերություններն ամուր են, որովհետև առաջին հերթին ընկերներ ենք, չկա այնպիսի թեմա, որի մասին չխոսենք իրար հետ։ Ես էլ ընկերներ ունեմ, նա էլ, բայց մենք բոլոր թեմաներով իրար հետ ենք խոսում, մեր միջև չկան բարիերներ, գաղտնիքներ։ Երևի դրա շնորհիվ էլ է, որ մեր հարաբերություններն ավելի ազատ ու անկեղծ են։

-Դուք արդեն սովորել եք, որ ընտանիքում երեխա չկա, կարողանում եք ձեր ժամանցն ակտիվ կազմակերպել, սակայն յուրաքանչյուր ընտանիք զգում է երեխայի կարիք։

-Մենք էլ ենք զգում ու շատ ենք սպասում իրեն։ Հուսով ենք՝ շուտով կգա։ Երկուսս էլ շատ ենք սիրում երեխաների, կարծում եմ՝ երեխան շատ չի փոխի մեր օրակարգը, որովհետև մենք պրոբլեմատիկ ծնողներ չենք լինի, առհասարակ, պրոբլեմատիկ չենք. մեր նույն առօրյան կկազմակերպենք նաև երեխայի հետ, նա կդառնա մեր երրորդ ընկերը։

-Երբեմն զույգերը, որոնք երկար ժամանակ միասին են, սակայն երեխա չեն ունենում, ներքին խնդիրներ են ունենում։

-Ճիշտ եք, շատ դեպքերում նույնիսկ բաժանվում են, բայց մենք ավելի շատ իրար թև ու թիկունք ենք եղել։ Ես շատ շնորհակալ եմ իմ ամուսնուն։ Իհարկե, եղել են շրջաններ, որոնք դժվար եմ տարել, սակայն ամուսինս առաջնահերթ սատարել է ինձ ու ասել, որ դրա համար չի ամուսնացել ինձ հետ, իր նպատակը միայն դա չի եղել։

-Ինչպես հասկացա, ժամանցը միշտ միասին եք կազմակերպում։ Ինչպե՞ս եք սիրում անցկացնել ժամանակը, ինչո՞վ եք զբաղվում։

- Այո, մեր ընկերներն էլ արդեն ընդհանուր են։ Ընկերական հանդիպումներն էլ արդեն ընտանեկան են դառնում։ Ես սիրում եմ տանը լինել, համեղ բաներ պատրաստել, ֆիլմ դիտել, Արտյոմն ավելի շատ սիրում է դրսում լինել, ավելի շփվող է, բացի այդ, շատ է սիրում լուսանկարել, նոր հետաքրքրություններ գտնել։ Փորձում եմ հասցնել իր հետ։ Շատ ենք սիրում նաև ճանապարհորդել, սակայն միշտ ակտիվ հանգիստ է դառնում։ Նույնսիկ եթե ծովային երկիր ենք գնում, ես ուզում եմ պասիվ հանգստանալ, Արտյոմի հետ չի ստացվում, մենք միշտ շատ ենք պտտվում ու հոգնած վերադառնում տուն։

Ես սիրում եմ աքսեսուարներ պատրաստել, Արտյոմն էլ է վարակվել, անընդհատ դրանով ենք զբաղված, փնտրտուքների մեջ ենք, տարբեր նյութեր ենք գտնում, որոշում՝ ինչպես պատրաստել։ Նաև երկուսս էլ սիրում ենք շոփինգ։ Այս առումով բախտս բերել է, ամուսինս երբեք չի շտապեցնում ինձ, մեկ-մեկ նույնիսկ ես եմ իրեն շտապեցնում։)

-Կամա թե ակամա, հայտնի մարդիկ սովորում են անընդհատ ուշադրության կենտրոնում լինել, սակայն ոչ միշտ է դա հաճելի, ձեզ խանգարո՞ւմ է։

-Ես չեմ սիրում ուշադրության կենտրոնում շատ լինել, նույնիսկ խուսափում եմ, որովհետև ամաչում եմ ու հոգնում։ Արտյոմն ավելի հանգիստ է վերաբերվում այդ ամենին, ավելի շատ է սիրում ուշադրություն։ Ավելի շատ նա կարող է ինձ համար նեղվել, քանի որ երբեմն մարդիկ շատ տնտղող ու անտակտ են նայում։

-Յուլյա, սերիալներում խաղալու առաջակներ քիչ եք ընդունում։ Վերջինը նկարահանվել էիք «Եղբայրներ» հեռուստասերիալում։ Տևական դադարից հետո ընդունեցիք առաջարկը «Աբելի քույրը» հեռուստասերիալից։ Ինչո՞վ այն գրավեց Ձեզ։

-«Եղբայրներում» խաղում էի տղաների մոր դերը, ինչն ինձ համար շատ բարդ էր և՛ էմոցիոնալ, և՛ կերպարային առումով. ինձանից տարիքով մեծ կնոջ էի մարմնավորում, ամեն անգամ շատ լուրջ գրիմ էր արվում՝ ինձ ծեացնելու համար։ Շատ ծանր նկարահանումներ եմ ունեցել։ Որպես դերասանուհի՝ ինձ համար մեծ փորձ էր, սակայն դրանից հետո որոշեցի, որ բավականին երկար ժամանակ կհանգստանամ։ Այս ընթացքում առաջարկներ շատ եմ ունեցել, սակայն Հայաստանում ստերիոտիպերը շատ են, երբ մի կերպար խաղում ես, մյուսները քեզ նմանատիպ դերեր են առաջարկում։ «Աբելի քույրն» ինձ հետաքրքրեց, որովհետև նախ՝ համաձայնության եկանք, որ ինձ արտաքինի հետ կապված «փորձության» չենթարկեն, ավելի կանացի և խնամված ներկայանում։ Ինձ հետաքրքիր էր նաև կերպարը, քանի որ իր մեջ բացասական գծեր էլ ունի, թեև իմ կարծիքով իր բացասական կողմերն արդարացված են՝ նա ամեն բան անում է հանուն երեխաների, ուզում է, որ իր երեխաները լավ շրջապատում լինեն, կրթություն ստանան։ Կերպարն ինձ ընդհանրապես մոտ չէ, քանի որ ընդգծված քաղքենիություն ունի, բայց ինձ հետաքրքիր է խաղալ այն։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder