Գիտնականները պարզել են, թե ինչու են շները կծում
LIFEԻսպանացի գիտնականները պարզել են, որ շների ագրեսիվ պահվածքի պատճառ կարող է լինել դեպրեսիան։
Սարագոսայի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ ագրեսիվ շների մոտ ցածր է սերոտոնինի հորմոնը, որը պատասխանատու է բարձր տրամադրության համար։
Հետազոտությանը մասնակցել է 80 շուն, որոնց մի մասը տեղի անտեղի հաչում է մարդկանց վրա ու կծում նրանց, մյուս մասն էլ որևէ արտառոց պահվածք չի դրսևորում։
Բացի դրանից, դեպրեսիայից տառապող շների մոտ այսպես կոչված «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի գերարտադրություն է նկատվել։
Գիտնականների կարծիքով՝ այս բացահայտումը կօգնի կարգավորել կենդանիների աննորմալ պահվածքը։ Չի բացառվում այդ նպատակով հատուկ հակադեպրեսանտների գործածումը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



