Yerevan, 26.November.2026,
00
:
00
BREAKING

Դդումի բացառիկ օգտակար հատկությունները

LIFE

Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։

Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։ Չորացրած պտղի կեղևը, եթե խառնվի կարագի հետ, կնպաստի անդամի խոցերի բուժմանը»։

Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։

Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով` B խմբի վիտամիններ (B1, B2, PP),C վիտամին, ռուտին (P), վիտամիններ E, A, D։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։ Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։

Պտղամիսն օգտակար է երկաթի սակավության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, կոլիտների և էնտերոկոլիտների սրացման, հիպերտոնիկ հիվանդության, խիթերի, հոդատապի, ճարպակալման, լեղաքարային հիվանդության, նյութափոխանակման գործընթացների խանգարման դեպքում։ Կա կարծիք, որ սննդակարգում դդումի կանոնավոր ընդգրկման դեպքում ուժեղանում է մարդու իմունային համակարգը, արագանում է ստամոքսի և 12-մատնյա խոցի ապաքինման գործընթացը (վերջինի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ)։

Դդմի հյութը հանգստացնում է նյարդերը, ունի միզամուղ հատկություններ, կիրառվում է էկզեմայի և այրվածքի բուժման համար։

Տոքսիկոզ` հղիության շրջան. Խմեք 50-ական մլ դդումի թարմ հյութ` օրը 3-4 անգամ (կարելի է խմել 100-ական մլ` օրը 1 անգամ)։

Դդումը ծաղկում է ամռանը, ծաղիկները հարուստ են հակաօքսիդանտ հատկություն ունեցող` կարոտինային և ֆլավոնային նյութերով։ Մեղրատու բույս է, մեղրը ոսկեդեղին է, արագ բյուրեղացող, բազմերանգ համով։ Օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում, ունի լեղամուղ հատկություն։
Լյարդի ցիռոզ, քրոնիկ հեպատիտ. Բուժիչ և կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում ուտել 30-ական գ դդումի մեղր` առավոտյան և երեկոյան, քառորդ թեյի գդալ մեղվի կաթի հետ։

Տերևը հարուստ է C վիտամինով (մինչև 620 մգ` 100 գ հումքի մեջ)։

ddum4556Սերմը պարունակում է ջուր (6,3 տոկոս), ածխաջրեր (11 տոկոս), սպիտակուցներ (15 տոկոս), բջջանք (14,8 տոկոս), չհագեցած և հագեցած ճարպաթթուների գլիցերիդներ (40 տոկոս-50 տոկոս)։ Սերմը հարուստ է կարոտինային նյութերով (ավելի շատ է, քան գազարում), պարունակում է նաև ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերին, վիտամին E, ցինկի աղեր։ Ցինկը շատ օգտակար է տղամարդկանց համար և շաքարային դիաբետի դեպքում։

Վերջին տարիներին հայտնվել են հաղորդագրություններ, որ բուժիչ հատկություններով է օժտված նաև պտղակոթը, այնինչ տիբեթյան բուժարարները վաղուց ի վեր օգտագործել են այն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար։

  • Մանր կտրատեք 15-20 պտղակոթը և 2 գ ակնամոմը, խառնեք և 15 րոպե եփեք 400 մլ եռջրում, բաժանեք 3-4 մասի, խմեք օրվա ընթացքում։ Օգտակար է նաև լյարդին, երիկամներին և սրտին։

Զգուշացում։ Դդումի պտղամիսը հակացուցված է ստամոքսահյութի ցածր թթվայնության և քրոնիկ լուծի դեպքում, պետք է սահմանափակեն շաքարային դիաբետով հիվանդները։

Անեմիա, երկաթի սակավություն. Կերեք 100-150 գ խաշած դդում` օրը 4-5 անգամ։
Աթերոսկլերոզ. Շաբաթական 2-3 անգամ կերեք խաշած խնձորի և դդումի խառնուրդ։
Շագանակագեղձի բորբոքում. Խմեք 100-ական մլ դդումի թարմ հյութ` օրը 3-4 անգամ։
Կերեք օրը 20-30 գ դդումի սերմի մաքրած միջուկ։
Մաստոպատիա. Կրծքին ամրացրեք դդումի քերուկը։ Թրջոցը հանեք 90 րոպեից հետո։
Լեղածորանների հիվանդություններ. Խորհուրդ է տրվում ուտել օրը 500 գ դդումի պտղամիս կամ խմել օրը մինչև 300 մլ թարմ հյութ։
Անքնություն. 10 գ պտղամիսը եփեք 100 մլ ջրում` մինչև փափկի, քամեք։ Խմեք քնելուց առաջ` 1 թ/գ մեղրի հետ։
Տուբերկուլյոզ. Կերեք օրը 500 գ խաշած դդում։
Հարբուխ. Կաթեցրեք 4-5 կաթիլ դդմի հյութ` յուրաքանչյուր քթանցքին։
Դդմի 600 գ պտղամսում պարունակվում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ ֆտորի 1 օրվա չափաբաժինը։
Երիկամների հիվանդություններ. Մանրացրեք դդումի թարմ սերմերը։ 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։
Ստենոկարդիա, ցավի նոպաներ. Չրթեք դդումի սերմ. հասարակ և զարմանալիորեն արդյունավետ միջոց է։
Այտուցներ. Հավաքեք դդումի պտղակոթուն, 40 գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3-4 անգամ։
Հոդատապ. Հավաքեք դդումի ցողուններ։ 1 ճ/գ չոր (2 ճ/գ թարմ) հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրում, 40 րոպե թրմեք։

Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Կարելի է պահել սառնարանում մինչև 36 ժամ։

ddumikՆյարդերը հանգստացնող, անքնություն. Խմեք 50-100 մլ դդումի հյութ` քնելուց առաջ։ Օգտակար է նաև հոդատապի դեպքում։
Էկզեմա, այրվածքներ, կորյակներ, չիբան. Մարմնի վնասված հատվածի վրա դրեք դդումի թարմ տրորած պտղամիս։
Ավազ երիկամներում. խառնեք հավասար քանակությամբ դդումի, վուշի և կանեփի մանրացրած սերմերը, լորենու և թանթրվենու ծաղիկները, մոշենու տերևը, սրոհունդի խոտը։

4 ճ/գ հումքին ավելացրեք 1 ճ/գ երիցուկի ծաղիկներ, 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 5 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 5 օր։

Բուժման ընթացքում խմեք մինչև 600 մլ կանաչ թեյ։ Ցանկալի է ամեն օր ընդունել տաք լոգանք։ Կարևոր է իմանալ, որ ավազի առաջացումը կանխարգելում է տանձի չրից պատրաստված կոմպոտը։ Բուժման ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից։

Թութք. Խմեք 50-ական մլ դդումի հյութ` նախաճաշից և ընթրիքից կես ժամ առաջ։ Շարունակեք 15-30 օր։

Հիպերտոնիա. Խմեք 100-ական մլ դդումի հյութ` օրը 2 անգամ, 1 թ/գ մեղրի հետ։ Շարունակեք 3-4 ամիս։ Օգտակար է նաև սրտի և երիկամների անբավարարության հետևանքով առաջացած այտուցների բուժման համար։
Գիրություն, շաքարային դիաբետ. Խառնեք խնձորի, լոլիկի, դդումի և կիտրոնի հյութերը (4։2։2։1), խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։

Որդաթափ միջոցներ
Դդումի սերմի ներքին կանաչ թաղանթը հարուստ է պղնձի օրգանական միացություններով, որոնք մահացու են` մակաբույծների, և օգտակար` մարդու օրգանիզմի համար։ Բուժման համար նախատեսված սերմերը լավ է մաքրել օգտագործելուց անմիջապես առաջ (24 ժամից ոչ ուշ)։ Թաղանթը նաև պահպանում է սերմի մեջ եղած ճարպն օքսիդացումից, օքսիդը վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ։

Երիզորդ. Նախաճաշից առաջ կերեք 100 գրամ դդումի մաքրած սերմ։ Կես ժամից` 200 մլ սխտորի կաթնային եփուկ (1։10), ևս կես ժամից` լուծողական։

  • Խառնեք օշինդրի խոտը և դդումի մանրացրած, չմաքրած սերմ (1։10)։ 500 գ հումքը 7 օր թրմեք 1 լ օղու մեջ, քամեք։ Հումքը մզեք։ Խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ, շարունակեք 15 օր։

Կլոր որդեր. Տրորեք դդմի մաքրած սերմ, խառնեք շաքարավազի հետ (5։1)։ Կերեք 30 գ` նախաճաշից 1 ժամ առաջ։ Շարունակեք 3 օր։

  • Խառնեք դդումի և գազարի մաքրած սերմերը, փոշիացրեք, ավելացրեք շաքարավազ (5։1։1)։ Կերեք 20-ական գ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, շարունակեք 5 օր։
  • Դդումի մանրացրած, չմաքրած սերմը լցրեք եռջրի մեջ (1։3), 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, 30 րոպե թրմեք։

Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ, շարունակեք 4 օր։

  • Աղացեք դդումի չմաքրած սերմի և սխտորի խառնուրդը (6։1)։ 2 բաժին հումքը լուծեք նախօրոք եռացրած գոլ ջրում (2։1)։ Խմեք 150-ական մլ` օրը 2 անգամ. ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 4 օր։

Վերականգնող թերապիա` որդթափ միջոցների կիրառումից հետո.

  •  Խառնեք վուշի և դդումի յուղերը (1։1), խմեք 1-ական թ/գ` օրը 2 անգամ, որպես հակասնկային, վերքամոքիչ և հյուսվածքները վերականգնող միջոց։
  • Խմեք 200-ական մլ դդումի հյութ` օրը 2 անգամ, ուտելուց 2 ժամ առաջ։ Շարունակեք 7 օր, կրկնեք 1 շաբաթից։
  • Խառնեք 50-ական մլ կոնյակ և գերչակի յուղ, խմեք նախաճաշից 1 ժամ առաջ։ Հատկապես ազդեցիկ է օշինդրով և դդումով բուժումից հետո։ Կոնյակը պարզապես «հարբեցնում» է կիսամեռ և նույնիսկ շարժունակ մակաբույծներին, իսկ գերչակի ձեթը լուծողական է։

Գեղարարություն

Ddum

Պիգմենտային բծեր. Տրորեք թարմ մաքրած սերմերը, խառնեք ջրի (1։1) և մեղրի հետ` մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, 3 րոպեից լվացեք սառը ջրով։

  • Մաշկի խնամքի համար նախատեսված միջոցներին ավելացրեք մի քանի կաթիլ դդումի սերմի յուղ։

Չոր մաշկ. Շոգեխաշեք դդումի պտղամիսը, տրորեք և հարեք բուսայուղի հետ (2։1)։ 20 րոպեից լվացեք դեմքը գոլ ջրով։
Ճարպոտ մաշկ. Տրորեք հում դդումը, 1 ճ/գ հումքը հարեք 1 ձվի սպիտակուցի հետ։ 10 րոպեից լվացեք սառը ջրով։
Սպիտակեցնող դիմակ. Տրորեք շոգեխաշած դդումի պտղամիսը, խառնեք կիտրոնի հյութի հետ (3։1)։ 15 րոպեից լվացեք սառը ջրով։
Սնուցող դիմակներ ցանկացած տեսակի մաշկի համար. Տրորեք շոգեխաշած պտղամիսը, 3 ճ/գ հումքը հարեք 1 ձվի դեղնուցի և 1 թ/գ մեղրի հետ, 20 րոպե անց լվացեք գոլ ջրով։

  • Դեմքը մաքրեք դդումի թարմ հյութով, կարելի է կատարել ամեն օր։

Ձեռքերի խնամք. Դդմի քերուկը խառնեք ծիրանի կամ դեղձի յուղի հետ։ Քսեք ձեռքերին, հագեք ռետինե ձեռնոցներ, 1 ժամից լվացեք գոլ ջրով։
Ատամների խնամք. Կերեք դդումի 3-4 ծաղիկ` կես թ/գ ծաղկափոշու հետ։

ddum5

  • Լնդի և ատամնաշարի վրա դրեք հում դդումի բարակ կտրած շերտ, պահեք մի քանի րոպե:

Next Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI Program Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH