Սիրիայում բեկումնային իրադրություն է ստեղծվել. Զախարովա
INTERNATIONAL NEWSՄոսկվան հորդորում Է սիրիական հակամարտության կողմերին եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի (ՍԱՄԽ) մասնակիցներին՝ համակարգված կատարել ընդունված որոշումները:
Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարծում ենք, որ հիմա ամենակարեւորը սիրիական կողմի եւ ՍԱՄԽ-ի բոլոր մասնակիցների կողմից ընդունված որոշումների համակարգված եւ ամբողջական կատարումն Է»,-ասել Է դիվանագետը:
Զախարովան Սիրիայում իրադրությունը գնահատել Է բեկումնային եւ հայտարարել, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը ներդնում Է հակամարտությունը քաղաքական հարթություն տեղափոխելու համար:
«Սիրիայում իրադրության զարգացման ներկայիս պահը կարելի Է համարել բեկումնային,-ընդգծել Է նա:-Ռուսաստանը հետեւողականորեն շարունակում Է իրենից կախված ամեն բան անել, այդ թվում՝ Սիրիայի աջակցման միջազգային խմբի շրջանակներում, որպեսզի Սիրիայում ավելի շուտ գերակշռող դառնա նորմալացման միտումը եւ միջսիրիական հակամարտությունը տեղափոխվի քաղաքական կարգավորման հարթություն»:
«Հուսով ենք, որ այդ գիծն ըմբռնում եւ պաշտպանություն կգտնի այդ խմբի բոլոր մասնակիցների մոտ»,-եզրափակել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



