Իսրայելի օդուժի հարվածից սպանվել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը. Reuters
INTERNATIONAL NEWSԻսրայելի օդուժի հարվածից սպանվել է շիաների «Հզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինված թեւի հրամանատարներից մեկը՝ Մուստաֆա Բադրեդինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը հասցվել է լույս մայիսի 11-ի գիշերը սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում:
2011 թվականին ՄԱԿ-ի՝ Լիբանանի գծով հատուկ տրիբունալը Բադրեդինին մեղադրանքներ է ներկայացրել 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը մեղսակցության մեջ եւ նրան ձերբակալելու օրդեր է տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



