Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում Ալիեւի արձանը պղծած երիտասարդներին ազատելու համար պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել արձանից

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի վրա «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» գրություն կատարելու մեջ կասկածվող NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մեմմեդովի եւ Գիյաս Իբրահիմովի նկատմամբ Բաքվի Խաթայիի դատարանը փակ նիստում 4 ամիս ժամկետով կալանման որոշում է ընդունել: Խոշոր չափերի հասնող թմրանյութ պահելու եւ շրջանառելու հոդվածով մեղադրանքով նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատարանում նրանց ասել եÕ ¶. «Արձանից ներողություն խնդրեք, ազատենք»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը:

Երիտասարդների մերձավորները լրագրողներին հայտնել են, որ տղաներն անգամ սիգարետ չեն ծխում, ուրչ մնաց թմրանյութ օգտագործեն:

Երիտասարդների փաստաբան Էլչին Սադըգովը լրագրողներին ասել է, որ դատարանի կողմից նրանց նկատմամբ թմրանյութի հետ կապված մեղադրանքի առաջադրումը կապված է Հեյդար Ալիեւի արձանի հարցի հետ:

«Նրանց մեղադրեցին թմրանյութի հարցով: Ինքնագլուխ, բռնությամբ ներխուժեցին տուն: Խուզարկության ժամանակ տնեցիներց ոչ մեկը չի մասնակցել: Տղաները բոլորովին կապ չունեն թմրանյութի հետ», -ասել է նա:

Փաստաբանն ասել է, որ Գիյաս Իբրահիմովը հրաժարվել է հարցաքննության ժամանակ խոշտանգումներով տված իր ցուցմունքներից:

«Նրանք համառում են, որ հենց այդ տղաներն են արձանի վրայի գրության հեղինակները: Դատարանում նրանցից պահանջել են արձանի առաջ ներողություն խնդրել: Ասել են, որ համաձայնեք ներողություն խնդրելու ժամանակ AzTv-ն նկարահանի, ազատ թողնենք ձեզ», -լրագրողներին հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մեմմեդովի մոտից 2, 904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կգ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2, 607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին:

Ենթադրվում է, որ երկու երիտասարդ ակտվիստները ձերբակալվել են Հեյդար Ալիեւի արձանի շուրջ գրված լոզունգների պատճառով:

NIDA երիտասարդական շարժումն այդ առնչությամբ հայտարարել է, որ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ նրանց կասկածում են մայիսի 10-ի գիշերը` Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, նրանք նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներեն եւ անգլերեն Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ կատարելու մեջ:

Հեյդար Ալիեւի` այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն երիտասարդներին թմրանյութերի հետ կապված մեղադրանք է ներկայացրել նրանց մոտ երեք օր ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո` մինչ այդ հրաժարվելով հայտնել նրանց ձերբակալության մասին:

Խոշոր չափերի թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12-ական տարվա ազատազրկում է սպասվում:

Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատաող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնավորներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել են խղճի բանտարկյալ:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris