Եթե այս տարի Լազարևը հաղթի, ապա Ուկրաինան մյուս տարի «Եվրատեսիլ»-ին չի մասնակցի
LIFEՈւկրաինան կարող է հրաժարվել եկող տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից, եթե այս տարի հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռարձակող «UA: Перший»-ի գործադիր տնօրեն Զուրաբ Ալասանիան։
«Ստիպված եմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթող հռչակվի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ` եկող տարի «UA: Перший»-ն կրկին կհրաժարվի մրցույթին մասնակցությունից»,-ասել է Ալասանիան։
Նա նաև հավելել է, որ կուրախանա Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալայի համար` անկախ այն փաստից, թե աղջիկը որ հորիզոնականը կզբաղեցնի:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. Ուկրաինան հրաժարվել էր «Եվրատեսիլին» մասնակցությունից` նաև ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



