Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Քեթրին Մանասյան. «Ես ու ամուսինս կատեգորիկ տարբեր ենք, բայց դա մեզ չի խանգարում»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Քեթրին Մանասյանը որդու՝ Ջոյ Իսահակի ծննդից հետո պասիվ գործունեություն է ծավալում։ Այս փուլում նա վայելում է մայրության բերկրանքն ու որդու հետ ժամանակ անցկացնելու հաճույքը։ Պարբերաբար Քեթրինը ներկայանում է Կամերային թատրոնի ներկայացումներում։ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ էլ պատվոգիր է ստացել Մշակույթի նախարարության կողմից։ BlogNews-ը դերասանուհու հետ զրուցել է կյանքի այս փուլի մասին։

-Քեթրին, մայրանալուց հետո պասիվ գործունեություն եք ծավալում։ Ստեղծագործական ակտիվ կյանքի վերադառնալ դեռ չե՞ք պլանավորում։

- Ստեղծագործական  շատ մտքեր ունեմ, որոնք պետք է կյանքի կոչեմ, սակայն դեռ չեմ  հասցնում։ Ես շարունակում եմ մնալ Կամերային թատրոնի դերասանուհի, ուղղակի հիմա ավելի քիչ ներկայացումներում եմ զբաղված։ Շատերի մոտ տպավորություն է, որ չեմ խաղում, բայց այդպես չէ։ Հասկանալի պատճառներով զբաղվածությունս ավելի քիչ է, վերջին շրջանոում բեմադրված ներկայացումներում զբաղված չեմ եղել, սակայն հին ներկայացումներում, որոնցում զբաղված եմ եղել, շարունակում եմ խաղալ, նաև՝ շուտով նոր ներկայացում է լինելու, որում ևս խաղում եմ։

Հեռուստատեսային նախագծերում այս պահին զբաղվածություն չունեմ, սերիալներում աշխատել չեմ կարող ժամանակի առումով։ Այլ նոր նախագծեր հայկական հեռուստատեսությունում առանձնապես չեմ էլ տեսնում։

-Ձեր փոքրիկի խնամքով միայնա՞կ եք զբաղվում, թե՞ օգնող ունեք։

-Մայրս և քույրս օգնում են ինձ, սակայն նրանք էլ են աշխատում։ Հիմանականում ես եմ զբաղվում տղայիս խնամքով։ Նույնիսկ, երբ երեխաս իմ ամենավստահելի մարդկանց հետ է, պետք է իմ աչքի առաջ լինի։ Կարծում եմ՝ մայրը բոլորից լավ է հասկանում երեխայի թոթովանքները, ինչ է նա ուզում։ Երեխայի խնամքն իսկապես շատ բարդ է, ես էլ չափից ավելի եմ սևեռվում այդ ամենի վրա։ Կան ծնողներ, ովքեր ավելի թեթև են նայում ամեն ինչի, հեշտ են կազմակերպում առօրյան։ Երևի անփորձությունից է, ես նույնիսկ չգիտեի, որ կարելի է երեխային սովորեցնել, որ անընդհատ քեզ չփնտրի, քո բացակայությունից սթրեսի մեջ չընկնի։ Իմ տղան մորս ու քրոջս էլ է շատ սիրում, բայց ամեն վայրկյան ինձ է փնտրում։

Մի քիչ գերհոգնում եմ, բայց ոչինչ։ Երեխայի խնամքը շատ դժվար և պատասխանատու գործ է, ինքն էլ շատ ակտիվ երեխա է։ Հիմա էլ  հոր հետ իրեն ուզղարկել եմ դուրս, որպեսզի կարողանամ խոսել Ձեզ հետ, այլապես չէր թողնելու ոչ մի բառ խոսել։)

-Ամուսինդ օգնո՞ւմ է խնամքի հարցում։

-Դե... ո՞ր ամուսինն է այդպես օգնում։ Դա կնշանակեր, որ ամուսինս պարապ է։ Իրականում նա շատ զբաղված է։ Ընտանիքի ամբողջ հոգսն իր վրա է։ Ես տեսնում եմ, թե ամուսինս ինչքան դժվարություններ է միայնակ հաղթահարում։ Ամեն ինչ թողնելն ու 0-ից  սկսելը շատ բարդ է, առավել ևս, որ իր  երկրում բավականին կայուն, մեծ աշխատանքներ տարած, վաստակ ունեցած մարդ է եղել։  Նա Սիրիայից է եկել, մեն-մենակ նորից սկսել ամեն ինչ, օր օրրի զարմանում եմ իր ուժի վրա, իսկապես հիացմունքի է արժանի։

-Խի՞ստ մամա եք։

-Ինձ համար նույնիսկ տարօրինակ է երեխայի այս տարիքում խոսել խստության մասին։ Ես շատ «երես տվող» եմ։ Շատ չարաճճի է, մեկ-մեկ անտանելի բաներ է անում, մտածում ես՝ կարո՞ղ է նույնիսկ խփես երեխային, սակայն հասկանում ես, որ դա դաստիարակության մեթոդ չէ։ Երբ ջղայնանում եմ, սկսում է ծիծաղել։ Կարծում եմ՝ շատ հումորով տիպ է մեծանալու։ Շատ փոքր ժամանակվանից այնպիսի միմիկաներ ուներ, զարմանում էիր, բացի այդ, մեզ էր նմանակում։ Երբ ես կամ հայրը ջղայնացած աչքերը չռած իրեն ենք նայում, ինքն էլ իր աչքերն է կլորացնում ու այնպես է կչկչում, որ էլ չես դիմանում, գրկում ես ու պաչում։)

-Երեխայի ծնունդը շատ բան է փոխում զույգի հարաբերություններում։ Ձեր դեպքում ի՞նչ է փոխվել։

-Հա, բնականաբար, փոխվում են հարաբերությունները. սկզբում երկուսով իրար համար եք, հետո՝ երկուսով երեխայի համար։ Ուրախությունդ, ջերմությունդ կրկնապատկվում է, երբ հետևում ես երեխայիդ ամենօրյա զարգացմանը։

Իրար մի քիչ ավելի քիչ ժամանակ ենք տրամադրում, սակայն դա նորմալ է։ Երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքում այնքան սպասված է, որ առանձին ժամանակ անցկացնելու մասին արդեն չես էլ  մտածում։

-Իսկ ամունությունից հետո ի՞նչ է փոխվել ձեր հարաբերություններում։ Ամեն դեպքում կենցաղ կիսելիս նորովի  ես բացահայտում կողակցիդ։

- Բնականաբար, կենցաղն իր հետ նոր բաներ է բացահայտում։ Ես իրեն սկսեցի ճանաչել, ինքը՝ ինձ։ Մինչ ամուսնությունը մենք 1 տարի էինք ծանոթ և ավելի ընկերական հարաբերություններ ունեինք, մեր սիրավեպը շատ հանկարծակի ծնվեց։

Շատերի համար Ջորջը բարդ մարդ էր թվում, որովհետև շփման առումով շատ ավելի հանգիստ  է, այնպիսի մարդ չէ, ով շրջապատի մեջ միանգամից աչքի է ընկնում։ Ես այդ առումով ավելի ակտիվ եմ, շփվող։

-Յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են կոնֆլիկտներ, դժվարություններ։ Ձեր դեպքում ի՞նչը կարող է կոնֆլիկտի առիթ դառնալ։

-Ջորջն էնպիսի մարդ է, ում հետ ոչ մի կերպ հնարավոր չէ վիճել։ Նա շատ հավասարակաշռված է, չի սիրում բարձրաձայն խոսել։ Եթե տղամարդը չի սիրում, որ կինը գոռում է, բնականաբար, դու էլ աշխատում ես չգոռգոռալ, որպեսզի չհիասթափվի։ Ես ավելի էմոցիոնալ եմ, կարող եմ շատ ակտիվ տանել զրույցը, արտահայտել իմ կարծիքը, ինքը հակառակը, կարող է յուրաքանչյուր բան պատմել շատ հանգիստ։

Ես հիմա եմ հասկանում, որ եթե ինչ-որ մարդու հետ վիճում ես, ուրեմն երկուսդ էլ սիրում եք տաքացնել վեճը, թեժացնել։ Այդ դեպքում արդեն երկուսդ էլ մեղավոր եք։ Երբ դիմացինդ քեզ ուղղորդում է, որ հանգիստ ձևով տանես զրույցը, դու էլ չես գնում վեճի։

Մենք մեր մշակույթներով,  ճաշակներով կատեգորիկ տարբեր ենք, բայց դա մեզ չի խանգարում, որովհետև ընտանիքի հիմքում նույն երաժշտությունը լսելը չէ։ Դա անկարևոր բան է, դուք պետք է ընտանիեկան հարցերի շուրջ համախոհներ լինեք։ Այդ հարցերում մենք միշտ գալիս ենք ընդհանուր հայտարարի, քանի որ կարևոր այդ հարցերում բավականին նման ենք։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder