Գերմանիայի տնտեսության աճի պատճառներից մեկը միգրացիոն ճգնաժամն Է. Welt
ECONOMICSԳերմանիայի տնտեսությունն աճ Է ցուցադրում 2016 թվականի առաջին եռամսյակում. Համերկրային վիճակագրական գերատեսչության՝ Destatis-ի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2015 թվականի չորրորդ եռամսյակի համեմատությամբ կազմել Է 0,7 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախնական հաշվարկների համաձայն՝ դրական ազդակներ են եկել ամենից առաջ ներսից: Մասնավոր տնային տնտեսությունները եւ պետությունը տարեսկզբին ավելացրել են իրենց ծախսերը»,- ասված Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել Է Welt թերթը, պետության եւ մասնավոր տնային տնտեսությունների ծախսերի աճն ունի մեկ հիմնական պատճառ՝ միգրացիոն ճգնաժամը: «Աճը, գերատեսչության նախնական հաշվարկներով՝ խթանվում Է մասնավոր սպառման եւ պետական վճարումների հաշվին. այդ թվում՝ հարյուր հազարավոր փախստականների տեղավորման եւ նրանց ինտեգրացման համար»,- նշել Է հրատարակությունը:
Եվրամիության Frontex սահմանապահ գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ Է ժամանել 1,8 միլիոն միգրանտ: ԳՖՀ-ի ՆԳ նախարարության տվյալներով՝ Գերմանիա Է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: