Yerevan, 27.February.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը վերսկսել է ակտիվիստների հետապնդումները. Freedom House

INTERNATIONAL NEWS

 Ադրբեջանական NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մամեդովի եւ Գիյաս Իբրահիմովի ձերբակալությունից հետո Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ կարճատեւ դադարից հետո Ադրբեջանը վերսկսել է ակտվիստների հետապնդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Freedom House-ի փոխնախագահ Ռոբերտ Հերմանն այդ առնչ ությամբ ասել է. «24 քաղաքական եւ կրոնական բանտարկյալների ազատ արձակումից հետո ադրբեջանական իշխանություններն, ինչպես երեւում է` ձգտում են լցնել դատարկված բանտախցերն ազատության նոր պաշտպաններով»:

Նա նշել է, որ ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը հարգի հիմնարար ազատությունները եւ թույլատրի քաղաքացիական հասարակությանն ազատորեն իրագործի իր գործունեությունը:

Երիտասարդ ակտվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը մայիսի 10-ին ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով: Բաքվում դատարանը նրանց ձերբակալել է 4 ամիս ժամկետով եւ նրանց 12 տարվա ազատազրկում է սպասվում:

NIDA շարժումը հայտարարել է, որ ակտվիստների ձերբակալության իրական պատճառն այն է, որ նրանք կասկածվում են Բաքվում Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմաց Հեյդար Ալիեւի ծննդյան օրը նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ կատարելու մեջ, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

Երիտասարդների փաստաբան Էլչին Սադըգովը լրագրողներին ասել է, որ դատարանի կողմից նրանց նկատմամբ թմրանյութի հետ կապված մեղադրանքի առաջադրումը կապված է Հեյդար Ալիեւի արձանի հարցի հետ: «Նրանց մեղադրեցին թմրանյութի հարցով: Ինքնագլուխ, բռնությամբ ներխուժեցին տուն: Խուզարկության ժամանակ տնեցիներց ոչ մեկը չի մասնակցել: Տղաները բոլորովին կապ չունեն թմրանյութի հետ», -ասել է նա: Փաստաբանն ասել է, որ Գիյաս Իբրահիմովը հրաժարվել է հարցաքննության ժամանակ խոշտանգումներով տված իր ցուցմունքներից:

«Նրանք համառում են, որ հենց այդ տղաներն են արձանի վրա գրության հեղինակները: Դատարանում նրանցից պահանջել են արձանի առաջ ներողություն խնդրել: Ասել են, որ համաձայնեք ներողություն խնդրելու ժամանակ AzTv-ն նկարահանի, ազատ թողնենք ձեզ», -լրագրողներին հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մեմմեդովի մոտից 2,904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2,607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին:

Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում գտնվող Հեյդար Ալիեւի` այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

Այդ երկրում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատաող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնականներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

Ադրբեջանը մնում է անազատ մամուլ ունեցող երկրների թվում:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել է խղճի բանտարկյալ:

 

Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise