«Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860»-ը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Արցախին
ECONOMICSԳերմանիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Արցախին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Ակադեմիականների միությունը, համագործակցելով նստավայր Բոխումի հարևան քաղաքներում` Դորթմունդում, Հեսսենում, Ռեքլինգհաուզենում, Օլֆենում, Դյուսբուրգում, Քյոլնում, Դյուսելդորֆում և այլ բնակավայրերում բնակվող բազմաթիվ հայերի հետ, կազմակերպում է դրամահավաք, որպեսզի կարողանա ներկայում և հետագա ժամանակների համար դրամական աջակցություն ցուցաբերել արցախյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ինչպես նաև վիրավորված կամ հաշմված զինվորներին ու նրանց ընտանիքներին: Վարչությունը կհամակարգի դրամահավաքը և աջակցության հասցեական տրամադրումը: Հավ աքված դրամական միջոցները Հայաստան կհասցնենք անձամբ և առձեռն կտրամադրենք կարիքավորներին»,-ասաց Ազատ Օրդուխանյանը:
Այս նպատակի համար Բոխումի խնայդրամարկղում հատուկ հաշվեհամար է բացվել, որտեղ կկատարվեն դրամական փոխանցումները: Ըստ Ազատ Օրդուխանյանի` դրամահավաքը կկազմակերպվի թափանցիկ, հավաքված գումարների և դրանք նպատակին հասցրած լինելու մասին պարբերաբար կտրվեն հաշվետվություններ: