Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 188 հազար միգրանտներ
INTERNATIONAL NEWSԸնթացիկ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 188 հազար միգրանտներ ու փախստականներ: Ինչպես մայիսի 13-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), ավելի քան 1,3 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հասնել եվրոպական պետություններ:
«Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչեւ մայիսի 11-ը ծովով Եվրոպա Է ժամանել 188 հազար 075 մարդ, 1357 ներգաղթյալներ զոհվել են կամ անհետ կորել»,-Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Հունաստանում ափ Է իջել 155 հազար 765 մարդ, Իտալիա՝ 31 հազար 219, Իսպանիա՝ 1063, Կիպրոս՝ 28 միգրանտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



