Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Կոկա-Կոլա»-ի 20-ամյա տարեդարձին ավազե անիմացիոն շոու է ցուցադրվել, ելույթ են ունեցել «Մալխաս» բենդն ու Վահագն Հայրապետյանը

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունն օրերս նշել է Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Այդ կապակցությամբ Ընկերությունը տոնական երեկո էր կազմակերպել, որին հրավիրված էին գործընկերներ, աշխատակիցներ, հաճախորդներ, դիվանագիտական առաքելությունների, գործադիրի, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլ մասնաճյուղերի ղեկավարներ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղն է, որը նաև Հայաստանում կոկա-կոլա ըմպելիքների միակ լիազորված շշալցնողն է: Մայիսի 10-ին կայացած միջոցառմանն ամփոփվեցին 20-ամյա գործունեության արդյունքներն ու նվաճումները:

Այս տարիների ընթացքում ընկերությունն ավելի քան 21.5 մլրդ դրամի ներդրում է արել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը: Ընկերությունում ավելի քան 300 մասնագետ է աշխատում, 11.000-ից ավելի կորպորատիվ հաճախորդներն էլ օգնում են արտադրանքն արագ հասցնել սպառողին: Ինչպես միջոցառման ընթացքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան, Ընկերության հարստությունն իրենց կադրերն են:

«Մենք աշխատանքի ենք վերցնում բուհերի շրջանավարտների, ուղարկում նրանց արտասահման` սովորելու ու լավագույն փորձը Հայաստան բերելու»:

Երեկոյի մեկնարկին զովացուցիչների ստեղծման պատմությունն ու հետագա զարգացումը ցուցադրող ավազե անիմացիոն շոու է ցուցադրվել: Դրան երաժշտական ծրագիր է հաջորդել, որի ընթացքում ելույթ են ունեցել երեկոյի հատուկ հյուրեր «Մալխաս» բենդն ու Վահագն Հայրապետյանը:

Միջոցառման հյուրերից էր նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը, որը, անդրադառնալով Խմբում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գործունեությանը, նշել է Ընկերության՝ ընտանիքի կարևոր անդամ լինելը:

«Հայաստանյան մեր թիմի մասնագետների շնորհիվ` երկու տասնամյակ գործող Ընկերության արտադրած ըմպելիքներն առանձնանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող որակով»,- ասել է Սանդերսը:

Միջոցառմանը ներկա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն Ընկերությանը պարգևատրել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ոսկե մեդալով, ընդգծելով, որ իր ղեկավարած միության մոնիթորինգային խումբն ուսումնասիրել է շուկան ու ոլորտը և առանձնացրել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի աշխատանքը բնական ռեսուրսների վերարտադրության, էներգիայի խնայման, տեղական համայնքների զարգացման ու բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատման ուղղությամբ իրականացրած աշխատանքն ու արդյունքները:

 

 

«1996-ին ամերիկյան այս բրենդի մուտքը հայկական շուկա բարձրացրեց որակի ստանդարտների, սպասարկման, շուկայում աշխատելու, օրինական դաշտում աշխատելու, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության սանդղակը»,- նշել է Ղազարյանը:

Ընկերությունը 2002-2005թթ. ղեկավարած Կոնստանտինոս Սպանուդիսի խոսքով, Հայաստանից իր մեկնելուց հետո երկիրը շատ է փոխվել, իսկ բիզնեսը՝ զարգացել. «Մեր բիզնեսը Հայաստանում ծաղկել է երկրին զուգահեռ»:

 

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն մոտ 8 տարի ղեկավարած Գագիկ Դանիելյանի խոսքով, ընկերության հաջողության գրավականն այն է, որ 20 տարվա ընթացքում կարողացել են հասնել գործընկերների հետ փոխշահավետ գործակցության՝ նպաստելով միմյանց բիզնեսի զարգացմանը:

«Գործընկերների հետ մեր աշխատանքն ի սկզբանե միտված էր երկարատև գործակցության: Այսօր ունենք գործընկերներ, որոնց հետ արդեն գրեթե 20 տարի աշխատում ենք»:

 

Միջոցառմանը մասնակցել են և ելույթ ունեցել նաև Հայաստանում Հունաստանի ու ԱՄՆ դեսպանները, որոնք ողջունել են ընկերության 20 տարվա նվաճումներն ու նորանոր հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Համերգային ծրագրով ուղեկցվող երեկոն ավարտվել է տոնական տորթը կտրելու արարողությամբ:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder