Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Էվա Խաչատրյան. «Այս պահին բացարձակ պատրաստ չեմ փոխել իմ մասնագիտությունը, եթե նույնիսկ սկսեմ վատ ապրել»

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Էվա Խաչատրյանն արդեն չորս տարի է աշխատում է Կամերային թատրոնում, բավականին հաջող քայլերով առաջ է գնում. նա այն դերասանուհիներից է, ով ներգրավված է մի շարք ներկայացումներում: Հեռուստադիտողը Էվային տեսել է մի շարք սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում, վերջերս էլ ներկայանում էր «Ֆուլ Հաուս» սիթքոմում, որտեղ մարմնավորում էր հումորային դեր: BlogNews.am-ը դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունցել:

- Էվա վերջերս դուք զբաղված էիք «Ֆուլ Հաուս» սիթքոմում: Այդ եթերաշրջանի ավարտից հետո, ի՞նչ նոր նախագծեր և առաջարկներ ունեք:

- Հիմա զբաղված եմ Կամերային թատրոնի հինգ-վեց ներկայացման մեջ: Արա Երնջակյանը մի գործ է գրել, որը հենց իմ անձի վրա է հիմնված: Նա ունի գրքեր հինգ-վեց մասից բաղկացած, որոնք իր հեղինակած պիեսներ են և իր հերոսներին ստեղծում է իր իսկ դերասանների բնավորությունից ելնելով: Այս դեպքում կարող եմ ասել, որ ես էլ արդեն պատմության գրկում եմ: Շուտով նախատեսում ենք էլի երաժշտական շատ հետաքրքիր նախագիծ, որի մասին չեմ կարող դեռ բարձրաձայնել: Վերջերս կայացավ Մկո Հովոյի «Պլուս-մինուս» ներկայացման պրեմիերան, որտես չնայած զբաղվածությունս մեծ չէ, բայց ամեն դեպքում շատ հաճելի էր: 

- Գիտեմ նաև, որ վերջերս նկարահանվել եք ռուսական կինոարտադրության համար, ուզում եմ դրա մասին էլ խոսեք: 

- Արշալույս Հարությունյանի ֆիլմն, ով շատ հաճախ է աշխատում ռուսների հետ: Ես շատ սիրում եմ նրա աշխատելաոճը, քանի որ մեծ հարգանք ունի դերասանի հանդեպ: Առաջին նկարահանման օրը բավականին ծանր էր. տեսարան էր թրաֆիքինգի մասին: Ես մարմնավորում էի մի աղջկան, ում գողանում է շեյխը, նրան բնաբարում են և թմրանյութերի ազդեծության տակ են պահում, դարձնում են մահապարտ: Գլխավոր հերոսը, երբ սկսում է փնտրել իր աղջկան, գտնում է ինձ և փրկում: Խաղընկերս տարիքով մեծ էր և նրա հետ կոնտակտի մեջ մտնելը բավականին բարդ էր, իսկ տեսարանի վերջում ես ամբողջությամբ արյան մեջ էի, շորես էլ պատռված էին: Բունկեռի մեջ էի գտնվում և կային տեսարաններ, որտեղ ես պետք չէի, բայց դուրս չէի գալիս այնտեղից, որպեսզի չկորցնեմ իմ էմոցիաները: Երբ վերջացրեցինք տեսարանն, այնքան լարված էի, որ ամբողջ թիմը սկսեց ծափահարել, իսկ ես սկսեցի լաց լինել:

- Չափազանց տպավորված եք խոսում ռուսական կինոարտադրության մասին: Ունեք արդյո՞ք ցանկություն դրսում ապրելու և գուցե հիմնական գործունեությունն այնտեղ ծավալելու: 

- Շատ ոգևորող է իհարկե, բայց ասեմ, որ մոտ չորս տարի առաջ ես նկարահանվել եմ պարսկական ֆիլմում: Այն ժամանակ երիտասրդ է և պետք է խոստավանեմ, որ չեմ տեսել ֆիլմը: Այդ ժամանակվա համար բավականին բարձր վարձատրվեցի: Ուզում եմ ասել, որ այդպիսի փորձ էլ ունեմ: Վերջերս էլ նկարահանվել եմ համակուրսեցուս ֆիլմում, որը հուսանք շուտով էկրաններ կբարձրանա: Ֆիլմում խաղում ենք ես և Աննա Մանուչարյանը, ի դեպ առաջին անգամ ենք միասին ներկայանում: Այս ֆիլմում նկարահանվել ենք բացարձակ անվճար, իսկ ռուսական շուկայում իհարկե կցանկանամ աշխատել, բայց գրաֆիկս շատ հագեցած է, ես էլ չեմ պատրաստվում թողնել թատրոնը: Այնպես չէ, որ այստեղի ֆիլմերում վատ է, վերջերս նկարահանվեցի «Հյուսիս-հարավ» ֆիլմու, որտեղ շատ պրոֆեսիոնալ էին աշխատում: Արդեն երկու ամսի է ազատ եմ և լուրջ առաջարկ չունեմ, հիմա հանգստանում եմ: Առաջարկներ ստացել եմ, բայց չեմ համաձայնվել՝ ֆինանսական և մտաքային բախումների պատճատով, քանի որ մի դերասան, ով արդեն հինգ-վեց տարի բավականին հագեցած դերեր է մարմնավորել, արդեն կարող է նաև առաջարկներ մերժել և շատ բան հաշվի առնել:

Շարունակությունը՝ այստեղ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation