Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ ԱԺ-ում շարունակվել են պետական բյուջեի կատարողականի քննարկումները

SOCIETY

Մայիսի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության բնագավառների, ինչպես նաեւ անշարժ գույքի պետական կադաստրի, տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և արտադրական հիմնադրամների պատասխանատուները:

Համատեղ քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2015թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Հաշվետվության համաձայն՝ 2015թ. պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 12մլրդ 18մլն 260 հազ դրամ, ծախսվել է՝ 11մլրդ 996մլն դրամ կամ՝ 99,8%-ը:

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նախարարի հաշվետվության համաձայն՝ 2015թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 952 մլն 151,100 դրամ, կատարողականը՝ 788 մլն 305 հազ դրամ կամ՝  նախատեսված միջոցների 84,7%-ը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ներկայացրել է հանրապետության գյուղատնտեսության բնագավառին 2015թ.–ին պետական բյուջեից հատկացված միջոցների կատարողականի մասին հաշվետվությունը, որի համաձայն, ոլորտին հատկացվել  է 3 մլրդ 341 մլն 907 հազ դրամ, կատարողականը կազմել է 3 մլրդ 266 մլն 380 հազ դրամ կամ՝  նախատեսված միջոցների 97,7%-ը:

Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնակա ն ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2015թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել  154մլն 851,2 դրամ, կատարողականը կազմել է 146մլն 986,2 դրամ կամ՝ նախատեսվածի 90,2 %-ը:

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հաշվետվության համաձայն, 2015 թ.-ին  համակարգի պահպանման ծախսերը կազմել են 149 մլն 458 հազ դրամ, կատարողականը՝ 140մլն 143հազ դրամ կամ՝ նախատեսվածի 93,8%-ը:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Հաշվետվության համաձայն՝ 2015թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել  2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 2015թ.-ի կատարողականի մասին հաշվետվությամբ է հանդես եկել հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանը: Վերջինիս հաղորդմամբ՝ պետական բյուջեով հիմնադրամին է հատկացվել 1 մլրդ 200մլն, որից ֆինանսավորվել է 1 մլրդ 170 մլն դրամը կամ՝ նախատեսվածի  97,5%-ը:

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են հաշվետվություններին վերաբերող հարցեր և ստացել համապատասխան պարզաբանումներ:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվելու են քննարկվել մայիսի 16-ին:
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation