Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ հիվանդությունների մասին կարող են պատմել աչքերը Tert.am Health

LIFE

1. Հունքերի թափվել, կամ նրանց շատ նոսրանալը կարող է վկայել վահանագեղձի հիվանդության մասին՝ հիպերթիրեոզ կամ հիպոթիրեոզ: Հոնքերի նոսրացումը վկայում է նաև վահանագեղձի ոչ ճիշտ աշխատանքի մասին, որը օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, իսկ նրա հորմոնի մակարդակից կախված է մազերի աճն ու ուժը:

Ինչ անել.խորհրդակցել մասնագետի հետ և հանձնել հորմոնների անալիզ:

2. Եթե բլեֆարիտը (տիկնակլոնձ)  չի անցնում 3 ամսից ավել, ապա անմիջապես դիմեք բժշկի, քանի որ  դա կարող է վկայել քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակի` ճարպային խցուկների  կարցինոմայի մասին:

Ինչ անել. Դիմեք ակնաբույժի, որը կնշանակի բիոպսիա, ախտորոշման հաստատման դեպքում կնշանակվի բլեֆարիտ հեռացման վիրահատություն:

3. Կոպերի վրա դեղնավուն հետքերը վկայում են  կսանտելազմի մասին: Այն ուղեկցվում է լիպիդային փոխանակության խանգարմամբ, արյան մեջ  խոլեստերինի  ու շաքարի  մակարդակի բարձրացմաբ:

Ինչ անել. Դիմեք ակնաբույժի ու մաշկաբանի, ստուգեք խոլեստերինի մակարդակը: Հիմնականում այս հիվանդությունը հանդիսանում է լյարդի ու շաքարային դիաբետի ախտանշան, այդ պատճառով շատ կարևոր է իմանալ  սկզբնական պատճառը:

4. Այրոցի զգացողություն ու աղոտ տեսողություն առաջանում է համակարգչի առջև  երկարատև աշխատանքի հետևանքով, քանի որ այդ դեպքում աչքերը շարունակ գտնվում են լարված վիճակում: Դա տեղի է ունենում համակագչային պատկերների հակադրության  հետևանքով:

Ինչ անել.5 րոպե աչքերի համար մարմնամարզություն ու յուրաքանչյուր 45 րոպեն մեկ անգամ հանգիստ:

5. Կոպերի կարմրությունը, քորն ու գրգռվածությունը  վկայում են բլեֆարիտի մասին:

Ինչ անել.նախ հարկավոր է բարելավել հիգենիկ պայմանները՝ ինչպես տանը այնպես էլ աշխատավայրում: Դիմել ակնագույժի բուժման համար:

6. Ակնային միգրենը բնորոշվում է նրանով, որ հիվանդի մոտ պարբերաբար տեղի է ունենում տեսողական  դաշտից պատկերների կորուստ: Այն կարող է ուղեկցվել գլխացովերով՝ գլխուղեղում արյան շրջանառության խանգարման հետևանքով:

Ինչ անել. այն անցավ է ու անվտանգ: Վերջինիս առաջացման հստակ պատճառը հայտնի չէ և գոյություն չունի նաև բուժման հստակ մեթոդ: Խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի վստահ լինեք, որ դա ավելի լուրջ հիվանդության ախտանշան չէ:

7. Աչքերում կարմրություն ու քոր կարող են առաջանալ մի շարք պատճառներով, այդ թվում նաև ալերգիայի հետևանքով, որը նաև կարող է ուղեկցվել քթի գերբեռնվածությամբ, փռշտոցով ու հազով:

Ինչ անել. աշխատեք խուսափել ալերգենների հետ շփումից, խնդրեք բժշկին նշանակել կաթիլներ, եթե իհարկե աչքերի գրգռվածությունը ուժեղ է:

8. Աչքերի դեղնությունը հիմնականում առաջանում է  նորածինների մոտ՝ լյարդի ֆունկցաների խանգարման դեպքում, և մեծահասակների մոտ, ովքեր ունեն խնդիրներ լեղապարկի, լյարդի ու լեղածորանի հետ, ինչպես  նաև հեպատիտով ու ցիռոզով հիվանդների մոտ:

9. Ոչ շատ մեծ շագանակագույն գոյացությունները  կարող են վկայել մաշկի քաղցկեղի զարգացման մասին: Նորագոյացությունները, որոնք առաջանում են կոպերի վրա, հիմնականում հանդիսանում են բազալա-բջջային կարցինոմայի և  հազվադեպ մելանոմայի ախտանշաններ:
Ինչ անել.մաշկի վրա ցանկացած տեսակի նորագոյացությունների առաջացման դեպքում հարկավոր է  դիմել բժշկի:

10. Պատկերների հանկարծակի երկատման առաջացումը, տեսողության կտրուկ վատացումն ու նրա կորուստը կարող են հանդիսանալ ինսուլտի ախտանշաններ: Այդ հիվանդության այլ ախտանշաններին են դասվում ձախ ձեռքի և մարմնի ձախ հատվածի թմրությունը, հավասարակշռվածության ու կողմնորոշման կորուստը, խոսքի հետ կապված խնդիրները, գլխապտույտը:

Ինչ անել.անմիջապես հարկավոր է զանգահարել շտապ օգնություն:

11. Աչքերի չորություն ու լույսի նկատմաբ գերզգայնությունը վկայում են Շեգրենի համախտանիշի  մասին: Դա համակարգային  աուտոիմունային հիվանդություն է, որը ախտահարում է,  շարակցական հյուսվածքները(հիմնականում լորձագեղձերն ու արցունքագեղձերը ):

Ինչ անել.ախտորոշումից հետո նշանակում են հատուկ կաթիլներ, բացի դա հարկավոր է օգտագործել հնարավորինս շատ ջուր:

12. Շաքարային դիաբետով հիվանդների մոտ բարձրանում է գլաուկոմայի ու  կատարակտի զարգացման հավանականությունը: Դիաբետի հետևանքով առաջացող ամենատարծված հիվանդությունը դիաբետիկ ռետինոպատիան է, որի դեպքում վնասվում են  ցանցաթաղանթի  անոթները, որն էլ հանգեցնում է կուրության:

Ինչ անել. միանշանակ հարկավոր է  դիմել ակնաբույժի: Վաղ շրջանում այս հիվանդությունը ավելի հեշտ է բուժվում:

Աղբյուրը՝  zdorovie.com
 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation