Բելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի զգացմունքներն արտահայտող նոր նշանները
LIFEԲելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի նոր «արձագանքները» իրենց գաղտնիությունը պահելու համար, հաղորդում է The Independent-ը:
Փետրվարին կայքը հրապարակմանն արձագանքելու վեց նոր եղանակ է ներկայացրել՝ «Like» կոճակից բացի: Դրանք թույլ են տալիս մարդկանց կիսել իրենց զգացմունքները հրապարակումների վերաբերյալ՝ առանց դրանք հաստատելու տպավորություն թողնելու:
Բելգիայի ոստիկանությունն այժմ հայտնել է, որ կայքն օգտագործում է դրանք մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու և որոշելու համար, թե ինչպես է պետք լավագույն ձևով գովազդներ անել նրանց համար:
Ոստիկանությունն այդ պատճառով նախազգուշացրել է մարդկանց, որ նրանք պետք է խուսափեն այդ կոճակներն օգտագործել, եթե ցանկանում են պահել իրենց գաղտնիությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



