Համաշխարհային շրջայցի ժամանակ Քերրին կքննարկի Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Մայիսի 16-17-ին Քերրին կլինի Վիեննայում: Այստեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որն ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»:
Վիեննայում Քերրին նաեւ «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ նախարարական հանդիպում կանցկացնի Լիբիայի հարցով՝ քննարկելու լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը միջազգային աջակցությունը»:
Բացի այդ, պետքարտուղարը կմասնակցի Սիրիային աջակցման միջազգային խմբի նիստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



