Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ութ առաջարկ

POLITICS

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ուղարկել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ութ առաջարկ: Փաստաթղթում տեղ են գտել նախկինում հիմնականում չքննարկված, ինչպես նաեւ կոնկրետ ձեւակերպում պահանջող առաջարկությունները:

Մասնավորապես, թվով ութ առաջարկությունները հետեւյալի մասին են: Քվեարկության մասնակցած անձանց ցուցակների հասանելիությունը: Համաձայն մեր առաջարկի, քվեարկության հաջորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովները կուսակցությունների ու դիտորդական կազմակերպությունների դիմումի հիման վրա վերջիններիս տրամադրում են էլեկտրոնային գրանցման սարքերի միջոցով գրանցված բոլոր ընտրողների հերթական համարների ցանկը:

Նախկինում առկա տարընկալումները բացառելու նպատակով օրենքում հստակ սահմանել, որ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության օրը՝ ժամը 20:00-ից հետո, մուտք գործել տեղամաս: Հստակ ամրագրել այն դեպքերը, երբ դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին կամ վստահված անձին կարելի է հանել ընտրական տեղամասից: Նախկինում առկա տարընկալումները բացառելու եւ ԿԸՀ պաշտոնական պարզաբանումը օրենսգրքում ներառելու նպատակով օրենքում հստակ սահմանել, որ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն առանց լուսանկարահանելու, պատճենահանելու եւ քաղվածքներ կատարելու ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին ու քվեարկության կտրոններին:

Սահմանել, որ ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքերի էկրանին միշտ երեւա քվեարկած ընտրողների թիվը, իսկ քվեարկության վերջում տպվող տեղեկանքի վրա երեւա ժամ առ ժամ քվեարկած քաղաքացիների քանակը՝ լցոնումները բացառելու նպատակով: Սահմանել, որ գրանցամատյանում տեղ գտնեն ոչ միայն վստահված անձի, այլեւ դիտորդի ու ԶԼՄ ներկայացուցչի կողմից արձանագրված խախտումները՝ քվեարկության պրոցեսի մասին ամբողջական գնահատական տալու հնարավորություն ստեղծելու համար:

Քանի որ երկարացվել են տեղամասային հանձնաժողովի կողմից քվեարկության ամփոփման ժամկետները, առաջարկվում է առնվազն նույնքան երկարացնել բողոքարկման (արդյունքները անվավեր ճանաչելու եւ վերահաշվարկի դիմուների ներկայացման) ժամկերները՝ առավել եւս, որ անգամ առկա ժամկետները խիստ անբավարար էին: Քանի որ ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը պետք է կոչված լինեն բացառելու մարդկային գործոնը, առաջարկում ենք առանձնակի վերահսկողություն սահմանել այն դեպքերի համար, երբ էլեկտրոնային սարքը չի տեսնում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը եւ դրա համարը մուտքագրվում է ձեռքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ առաջարկությունների հիմքում ընկած են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԽ Վենետիկի հանձնաժողովի՝ օրենսգրքի նախագծի մասին համատեղ կարծիքը, Սահմանադրական հանրաքվեից հետո հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումները եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջարկությունները:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns