Սոֆի Լորենի բացառիկ լուսանկարները, որ նախատեսված չէին հրապարակման համար
LIFEԼուսանկարիչների թվում, ովքեր ամբողջ կյանքում ուղեկցել են դերասանուհի Սոֆի Լորենին, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ալֆրեդ Էյզենշտադտը:
Նա երկար ժամանակ համագործակցել է Life ամսագրի հետ, ու Լորենը պարբերականի շապիկին հայտնվել է 7 անգամ՝ 1950-1960-ական թվականներին:
Լուսանկարչի անձնական արխիվում մնացել են ոչ քիչ թվով լուսանկարներ, որոնք այդպես էլ չեն հրապարասկվել: Դրանցից շատերն արվել են դերասանուհու հետ ընկերական հանդիպումների ժամանակ:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում էքսքլյուզիվ լուսանկարներ, որոնք թույլ են տալիս իտալացի աստվածուհուն դիտել այլ անկյան տակ:
Իտալիա, 1961թ•
Անձամբ Սոֆի Լորենը այսպես է արտահայտվել Էյզենշտադտի հետ ընկերության մասին: «Մեր ծանոթությունը Էյզիի հետ սեր էր առաջին հայացքից: Նա դարձավ իմ ստվերը, սակայն նա երբեք չի փորձել խառնվել իմ կյանքին: Նա պարզապես լուսանկարում էր ու ժպտում, ու երջանիկ էր, որ ինձ հետ է, ինչպես և ես՝ նրա»,- ասում է դերասանուհին:
Դերասանուհին կատակում է գործընկերների հետ նկարահանումների միջև ընկած դադարի ժամանակ, 1961թ•

Սոֆի Լորենը՝ հանգստի ժամանակ, 1961թ.
Իտալիա, 1961թ.

Սոֆի Լորենը՝ իր առանձնատանը, 1964թ• 
Ֆոտոսեսիա, 1961թ•

Դերասանուհին հանգստանում է 
Նկարահանումների ժամանակ

Լորենը՝ Ալֆրեդ Էյզենշտադտի հետ, Իտալիա, 1961թ• (ձախից): Դերասանուհին պատրաստվում է նկարահանումների, 1961թ• (աջից):




