Yerevan, 11.March.2026,
00
:
00
BREAKING


Որպեսզի ինչ-որ մարդիկ «կուլակաթափ» չլինեն, ՀՀԿ-ն «ժողովրդաթափ» է անում ամբողջ Հայաստանը.«Ժամանակ»

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Մեդիալաբի» հետ խոսելով հանրային պահանջի մասին, որ պաշտոնյաները վաճառեն իրենց դղյակները եւ փողերը ուղղեն պետության անվտանգության կարիքներին, հայտարարում է՝ ի՞նչ է, ինչ-որ մարդիկ ուզում են «կուլակաթափություն» անել ու դատարկե՞լ Հայաստանը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը երեւի կարծում է, որ Հայաստանը դատարկելու «մենաշնորհն» էլ պետք է պատկանի ՀՀԿ-ին, եւ միայն ՀՀԿ-ն իրավունք ունի դատարկել Հայաստանը: Իսկ որ ՀՀԿ-ն լիովին իրացնում է այդ իրավունքը, ընդ որում՝ առաջանցիկ տեմպով, վկայում են Հայաստանի արտագաղթի ցուցանիշները: Եվ որպեսզի ինչ-որ մարդիկ «կուլակաթափ» չլինեն, ՀՀԿ-ն «կուլակաթափ» կամ պարզապես «ժողովրդաթափ» է անում ամբողջ Հայաստանը:

Վերջին տարիներին Հայաստանից հեռացել է մի քանի հարյուր հազար մարդ: Անգամ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 3 միլիոնի հոգեբանական շեմից: Մարդիկ հեռանում են սոցիալական անարդարության, անհավասարության, իրավական անհավասարության, արտոնյալների խավի կամայականությունների եւ անպատժելիության, իշխանության անտարբերության պատճառով: Մարդիկ հեռանում են, որովհետեւ Հայաստանում չեն գտնում ինքնիրացման ճանապարհներ, քանի որ բոլոր ճանապարհները փակել են կոռուպցիան, մենաշնորհները, որոնց հավաքական եւ խտացված դրսեւորումն էլ հենց կոչվում է ՀՀԿ:

Բայց պարզվում է, որ այդ կուսակցության համար «կուլակաթափությունն» է, որ Հայաստանը դատարկելու սպառնալիք է: Եթե Հայաստանից պետք է հեռանան մարդիկ, որոնք Հայաստանում բացի հանրային եւ պետական ռեսուրսների հաշվին հարստանալուց եւ պետական շահերն ու անվտանգությունը անձնական նպատակների մանրադրամ դարձնելուց՝ չունեն կյանքի այլ նպատակ եւ գործ, ապա այդ հեռացումը պետք է կազմակերպել օր առաջ, ժամ առաջ՝ հանուն Հայաստանի անվտանգության:

Բայց, ինչ խոսք, հասարակությունը խնդիրը չի դնում այդպիսի ծայրահեղ կատեգորիաներով: Ավելին՝ խնդիրը ծայրահեղացնելու հարցում շահագրգռվածություն ցուցաբերում է հենց իշխանությունը՝ այդ իսկ ծայրահեղությամբ պաշտպանվելու համար:

«Կուլակաթափություն» հասկացությունը շրջանառության մեջ դրեց հենց իշխանությունը, ոչ թե հասարակությունը: Հասարակությունը խոսում է ընդամենը օրենքի, իրավունքի, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական արդարության քաղաքականության իրականացման մասին: Հասարակությունն ընդամենը խոսում է այն մասին, ինչն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ՝ թե՛ հին, թե՛ նոր: Եթե իշխանության համար այդ ամենը «կուլակաթափություն» է, ապա նշանակում է, որ կուլակաթափությունը Հայաստանում սահմանադրորեն հաստատված կարգ է, նորմ, որի նախաձեռնողը, ընդ որում, հենց իշխանությունն է. չէ՞ որ իշխանությունն էր հանրությանը փորձում համոզել սահմանադրական «Այո»-ի հարցում: Հասարակությունն ընդամենը պահանջում է, որ իշխանությունն անի այն, ինչ պարտավորված է անել համաձայն նույն այդ Սահմանադրության եւ օրենքների:

Դրա անունը դնելով «կուլակաթափություն»՝ ՀՀԿ ընկերախումբը ընդամենը փորձում է ծայրահեղական ֆոնի շնորհիվ լղոզել սահմանադրական կարգը՝ այդ կարգի խախտման գնով պետության եւ հանրության հարստահարումը ապահով շարունակելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBank