Վթար Մարգարյան փողոցում
SOCIETYՄայիսի 14-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 71 NQ 100 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Mercedes C280» մակնիշի 070 QQ 70 եւ «ЗИЛ» մակնիշի 34 ZN 012 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. տուժածներ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը տեղի ուժերով փակվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



