Չինաստանում 24 մարդ է տուժել ավտոբուսի՝ 20 մետրանոց առուն ընկնելու հետեւանքով
INTERNATIONAL NEWSՉինաստանի Խուբեյ պրովինցիայում ավտոբուսն ընկել է ճանապարհամերձ ջրափոսի մեջ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է ու եւս 24-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ դեպքը կատարվել է գիշերը Չժիցզյան քաղաքից ոչ հեռու: Ավտոբուսում այդ պահին 51 մարդ կար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ավտոբուսը կորցրել էր կառավարումը, դուրս եկել երթեւեկելի մասից ու ընկել 20 մետր խորությամբ առվի մեջ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



