Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա
INTERNATIONAL NEWSՍիրիային ներքին զինված հակամարտության կարգավորման «իրատեսական քաղաքական գործընթաց» է հարկավոր, որը կտանի «երկրի կայունացման և ամբողջ ժողովուրդը ներկայացնող նոր կառավարության ձևավորման»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ իրենք Պան Գի Մունի հետ միասին «խորապես անհանգստացած են Սիրիայի հումանիտար ճգնաժամից» և ընդգծում են արաբական այդ հանրապետությունում բռնությունը կանգնեցնելու անհրաժեշտությունը: «Մենք կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե մեր դիվանագիտական խմբերը ինչպես կարող են մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին աշխատել այդ խնդրի լուծման համար»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



