Լեհաստանում գնացքավարը բեռնատարի հետ բախումից վայրկյաններ առաջ հասցրել է փրկել ուղևորներին (տեսանյութ)
VIDEOԼեհաստանում Պոզնան-Վոնգրովեց երթուղով ընթացող գնացքի մեքենավարը որոշել է չարգելակել, երբ շրջադարձի ժամանակ տեսել է գծերի վրա կանգնած բեռնատարը, գրում է Корреспондент-ը:
Մեքենավարը դուրս է վազել խցիկից բախումից մի քանի վայրկյան առաջ և զգուշացրել ուղևորներին, որ անհրաժեշտ է պառկել գետնին։
«Ես դուրս վազեցի խցիկից և հրամայեցի ուղևորներին պառկել գետնին: Ես վստահ էի, որ դա նվազագույնի կհասցնի հնարավոր վնասվածքները»,- այսպես է մեկնաբանել իրավիճակը գնացքավար Մատեուշ Շիմանսկին:
Գնացքը բախվել է բեռնատարին և շարունակել ընթացքն ըստ իներցիայի`առանց ռելսերից դուրս գալու: Բախման հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Փորձագետները մեքենավարի որոշումը ճիշտ են համարում, քանի որ վարքականոններն արգելում են կտրուկ արգելակումը շրջադարձի ժամանակ:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
5
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition



