Բանգլադեշի տաճարում անհայտ անձը կացնով սպանել է բուդդայական հոգեւարականին
INTERNATIONAL NEWSԲանգլադեշի կենտրոնական մասում գտնվող տաճարում անհայտ անձը կացնով սպանել է բուդդայական հոգեւորականին, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
75-ամյա հոգեւարականի մարմինը գտել են տաճարում, որտեղ նա մենակ էր ապրում, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Քննիչները դեռ ոչ մի վարկած չունեն, թե ինչը կարող էր դառնալ ծեր հոգեւորականի սպանության դրդապատճառը, ոչ մի կասկածյալ նույնպես չկա:
Վերջին ամիսներին Բանգլադեշում, որի հիմնական կրոնը իսլամն է, սկսվել իսլամական ծայրահեղականների կողմից բռնության ալիք է մահմեդական աղանդների ու այլ կրոնական խմբերի նկատմամբ: ԻՊ ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել որոշ սպանությունների համար: Միաժամանակ կառավարությունը ժխտում է այս սունի խմբավորման ներկայությունը երկրում, համարելով, որ հարձակումների համար տեղի ծայրահեղականներն են պատասխանատու:



