Գաել Անդոնյան. Ինձ համար հպարտություն է խաղալ Հայաստանի համար
SPORTՖրանսիական «Դիժոնում» վարձավճարով հանդես եկող Գաել Անդոնյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընտրելու որոշման ու «Մարսել» վերադառնալու մասին։
«Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը սրտիս թելադրանքով էր: Ես ունեմ հայկական արմատներ: Երբ եղավ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկ, երկար չմտածեցի։ Ինձ համար հպարտություն է խաղալ Հայաստանի համար: Հաշվի առնելով, թե ինչպես ինձ ընդունեցին Հայաստանում, ընդհանրապես չեմ զղջում որոշմանս համար:
Չի բացառվում, որ մեկ մրցաշրջան էլ կանցկացնեմ «Դիժոնում», բայց կարծում եմ, որ կվերադառնամ «Մարսել»: Դեռ չենք քննարկել դա, բայց գործակալս զբաղվում է այդ հարցերով: «Դիժոնում» ինձ խոստացել էին տալ խաղալու հնարավորություն։ Կարծում եմ՝ տեղափոխությունս օգտակար եղավ թեʹ ինձ համար, թեʹ «Մարսելի»»,- Անդոնյանի խոսքը մեջբերում է Footballclubdemarseille.fr-ը։
Հիշեցնենք, որ «Դիժոնի» հետ Անդոնյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Վերջին շրջանում նա չի հայտավորվում «Դիժոնի» կազմում։