Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան
SPORTԲունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է ձայների 57 տոկոսը: Նրա մրցակիցներից Կինգսլի Կոմանը («Բավարիա») հավաքել է 29 տոկոս ձայն, Քարիմ Բելարաբին («Բայեր»)՝ 10, իսկ Ջաիրո Սամպյերոն («Մայնց»)՝ 3:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով նա բաց է թողնելու «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



