Ինչպես ընտրել լողազգեստ ըստ մարմնի կառուցվածքի
LIFEInchUzem.am- ը գրում է.
Ամառն արդեն եկել է, կարելի է հանվել ու վազել լողափ: Սակայն մինչև լողազգեստ գնելը կարդացեք մեր խորհուրդները:
Առաջին բանը, որ պետք է անել, դա Ձեր մարմնի կառուցվածքի տիպը որոշելն է ըստ մեր սխեմայի: Իսկ հետո կարող եք ծանոթանալ Ձեր մարմնի համար նախատեսված լողազգեստների հիմնական հատկանիշներին: Համապատասխան լողազգեստը Ձեր մարմինն ավելի սլացիկ ու սեքսուալ կդարձնի:
Նայեք այս նկարին և պարզեք՝ որն է Ձեր մարմնի կառուցվածքը՝
Խնձոր
Իդեալական. ռետրո ոճ. լայն ու բարձր կիսավարտիք, լայն ուսակապերով կրծկալ:
Կարելի է. Իրանի թերությունները կարելի է ծածկել միագույն լողազգեստը՝ առանց որովայնի շրջանի նախշերով: Գույները մուգ և տաք: Լողազգեստի դետալները միայն ուղղահայաց:
Չի կարելի. Բարակ թելերով լողազգեստ: Գծավոր նախշեր՝ ոչ հորիզոնական և ոչ էլ ուղղահայաց: Ոչ մի ծաղկավոր կամ սովորական նախշ որովայնի շրջանում, չեն կարելի բաց ու վառ գույները:
Տանձ
Իդեալական. Բարակ ուսակապերով կրծկալ: Ուսակապերի իրարից հեռու՝ դա կլայնացնի ուսերը: Կարճ կիսավարտիք՝ մուգ և միագույն:
Կարելի է. Կրծկալը կարող է վառ գունավորում ունենալ, պատված լինել նախշերով, դա ուշադրություն կգրավի:
Չի կարելի. Կիպ եռանկյուն-բիկինիներ, կրծկալի կապերը պարանոցին, կիսավարտիքներ բանտերով և զարդարանքներով:
Ավազե ժամացույց
Իդեալական. Լողազգեստ հորիզոնական գծերով, բանտիկներ կիսավարտիքի վրա, ինչպես նաև կտրվածնքեր՝ դա մարմինն ավելի գեղեցիկ է դարձնում:
Կարելի է. Այս մարմնի համար հարմար են գրեթե բոլոր լողազգեստները՝ անգամ սպորտային: Իրանի գեղեցկությունն ավելի կընդգծեն կրծկալի և կիսավարտիքի զարդարանքները:
Չի կարելի. Այս տիպի համար սահմանափակումներ չկան:
Ուղղանկյուն
Իդեալական. Որովայնի շրջանում նախշեր կամ դեկորատիվ զարդարանքներով լողազգեստներ:
Կարելի է. Ամեն կանացի բան՝ նախշ, բանտիկներ, ծաղիկներ և այլն: Լավ կլինի լողազգեստն ընտրել փափուկ գործվածքից: Նախշերը ցանկալի է երկրաչափական չլիննեն, այլ լինեն նուրբ՝ օրինակ ծաղիկներ:
Չի կարելի. Սպորտային լողազգեստներ. սրանք կազմվածքը տղամարդկային կդարձնեն: Ուղղահայաց կամ հորիզոնական գծերը նույնպես ավելորդ են:
Եռանկյուն
Իդեալական. Միատոն կրծկալ՝ կապերը պարանոցին և V կտրվածքով: Վարտիքներ՝ փոքր շրջազգեստով:
Կարելի է. Այս կառուցվածքը Տանձ կառուցվածքի հակառակն է. այսինքն լայն ուսեր են՝ այդ պատճառով պետք է ուշադրությունը շեղել ուսերից: Այդ պատճառով կրծկալը պետք է մուգ ու միագույն լինի: Իսկ կիսավարտիքը պետք է ծածկված լինի բանտիկներով, վառ գուներով:
Չի կարելի. Մի հագեք միագույն կիսավարտիք և գծավոր կրծկալ:





