Երկու բառ, որ կփոխեն Ձեր ողջ կյանքը
LIFEInchUzem.am- ը գրում է.
Եվ դրանք «շնորհակալություն»-ն ու «խնդրում եմ»-ը չեն, ինչպես սովորեցնում են մանուկ հասակում:
1. Բավական
Սկսենք «բավական» բառից: Ինչու՞ ենք մենք տանջվում կյանքում… Մեզ միշտ ինչ-որ բան չի հերիքում: Չի հերիքում գումարը, սերը կամ ուշադրությունը և այլն: Իսկ ի՞նչ եթե այս կամ այն երևույթի ոչ բավարար քանակը մոռանանք և խոսենք դրանց բավականաչափ լինելու մասին: Չէ որ Տիեզերքը, Աստված կամ Կյանքը մեզ տալիս է այն, ինչի մասին մտածում ենք միայն դրական ձևով:
Փորձեք ասել ինքներդ Ձեզ՝
«Ես բավականին սիրված եմ
Ես բավականաչափ գումար ունեմ,
Ես բավականին առողջ եմ, բավականին երջանիկ եմ» և այլն:
Նման արտահայտության կրկնությունը Ձեզ ինքնավստահություն կտա, կյանքի հանդեպ մեծ սեր կառաջացնի և կստիպի նոր բարձրունքների հասնել:
2. Արժանի
Եթե մենք ինչ-որ բան չունեք, ապա կարծում ենք, որ այն մեզ պետք չէ կամ մենք դրան արժանի չենք: Ինչպես նախորդ դեպքում այս դեպքում ևս կրկնում ենք՝
«Ես արժանի եմ սիրո:
Ես արժանի եմ երջանկության:
Ես արժանի եմ փողի, հաճույքի, ուշադրության և հոգատարության:» և այլն:
Եվ որ ամենակարևորն է «Ես արժանի եմ կյանքում ամենալավին»:



