Նարեկ Մանասյանը` Կորոտկովի հուշամրցաշարի հաղթող
SPORTՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ նվաճել է ոսկե մեդալ,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հարկ է նշել, որ հայ մարզիկը նախկինում տարբեր մրցաշարերում 2 անգամ հանդիպել էր ռուս մրցակցին եւ պարտություն էր կրել, սակայն այս անգամ Նարեկը կարողացավ առավելության հասնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



