Հաջորդ «Եվրատեսիլը» պետք է անցկացվի Ղրիմում. Տիմոշենկո
INTERNATIONAL NEWSՈւկրաինական «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե «Եվրատեսիլ» երգի հաջորդ մրցույթը պետք է անցկացնել Ղրիմում:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, համանման հայտարարություն է արել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը:
Գերագույն ռադայի պատգամավոր, «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» ներկայացուցիչ Մուստաֆա Նայեմը ևս կարծում է, որ արդար կլինի հաջորդ տարի մրցույթն անցկացնելայս տարվա հաղթողի՝ Ջամալայի հայրենիքում՝ Ղրիմում:
Ուկրաինայի մասնակցի հաղթանակը ոգևորել է նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, ով վստահություն է հայտնել, թե Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ:
Ի դեպ, Ուկրաինայում արդեն կոչեր են հնչում, որ ՆԱՏՕ-ն ապահովի «Եվրատեսիլի» հաջորդ տարվա մրցույթը Սևաստոպոլում անցկացնելը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



