Բաղդադում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSԲաղդադի հյուսիսում գտնվող Թաջի քաղաքում գազի վերամշակման գործարանի վրա գրոհայիններ են հարձակվել: Հարձակման հետևանքով՝ զոհվել է 11 և վիրավորվել 22 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է՝ զոհերի մեջ կան ոստիկանության աշխատակիցներ: Ականապատված մեքենան պայթել է գործարանի մուտքի մոտ:
Գրոհայինները պայթեցրել են գազի 3 պահեստարան, սակայն ոստիկանությանը հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:
«Amaq» գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է «ԻՊ» ահաբեկչական խմբավորումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



