ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել տղամարդկանց դեկրետային արձակուրդ տրամադրելու օգտին
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 15-ին բոլոր երկրների կառավարություններին հորդորել Է պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում տեղ չկա բռնությանը եւ խտրականությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին նշվող Ընտանիքի միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում նա հանդես Է եկել ընտանիքի պլանավորման ծրագրերի եւ նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրման օգտին:
«Կառավարությունները պետք Է պաշտպանեն ընտանիքների հանգուցային դերը դրանց ամբողջ բազմազանությամբ հանդերձ: Նրանք պետք Է հնարավորություն ընձեռեն օգտվելու վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի ծառայություններից, որպեսզի ծնողները կարողանան որոշել ընտանիքի չափը եւ այն ժամանակը, թե երբ այն համալրվի: Մայրերի առողջությունը եւ հայրերի համար դեկրետային արձակուրդը չափազանց կարեւոր են, որպեսզի ծնողներին հնրավորություն տրվի նորածիններին նվիրել կյանքի ամենալավ սկիզբը»,- հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Ô · ՏԱՍՍ-ը:



