Թբիլիսիում մեկնարկում Է միջազգային գրական փառատոնը
INTERNATIONAL NEWSԹբիլիսյան երկրորդ միջազգային գրական փառոտոնին, որը կանցկացվի մայիսի 16-ից մինչեւ 21-ը, կմասնակցեն 14 երկրների գրողներ ու գրականագետներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փառատոնի մասնակիցների թվում կլինեն արձակագիրներ, Էսսեիստներ, թարգմանիչներ, բանաստեղծներ ԱՄՆ-ից, Չիլիից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից, ՈՒկրաինայից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, Ադրբեջանից, Ճապոնիայից, Իսրայելից ու Ավստրալիայից:
«Մենք բազմաթիվ հանդիպումներ կունենաք գրողների հետ, կանցկացվեն վարպետության դասեր, թեմատիկ տարբեր բանավեճեր, ինչպես նաեւ պոեզիայի երեկոներ, որոնց ընթացքում օտարերկրյա հեղինակների բանաստեղծությունները կհնչեն մայրենի լեզվով եւ վրացերեն թարգմանությամբ»,-Sputnik-ին ասել Է Վրաստանի Գրողների տան փոխտնօրեն Նանա Նիբլաձեն:
Ինչպես նշում են կազմակերպիչները, փառատոնային միջոցառումները կանցկացվեն Գրողների տանը եւ Կովկասյան տանը:
Հավելենք, որ Թբիլիսյան միջազգային գրական փառատոնը հիմնվել Է 2015 թվականին Գրողների տան եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ:



